Երևանում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. կա ձերբակալված
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքի Լվովյան փողոցում բնակվող իր ծանոթից իր օգտագործելու համար թմրամիջոց է գնում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին օտարերկրացին հենց Լվովյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։
Հետագա միջոցառումներով պարզվեց նաև օտարերկրացու ծանոթի ինքնությունը:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 16-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին 49-ամյա տղամարդու տունը: Հայտնաբերվեցին ու առգրավվեցին բջջային հեռախոսներ, նոթբուք, կրիչ, գրառումներով
նոթատետր, էլեկտրական երկու կշեռք, 5 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և պոլիէթիլենային երեք տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուրը քաշը կազմեց ավելի քան երկուսուկես կիլոգրամ։
Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է։
Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի