Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

ԱՄՆ-ում մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանքից

ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը հայտարարել է, թե ոչ ոք չպետք է բանտարկվի և ենթարկվի սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով։ «Այս կամ այն ձևով մեղադրանքներ են առաջադրվել բարձրագույն աստիճանի հոգևորականների և շատ հայտնի հայ գործարարի դեմ։ Թույլ տվեք ասել՝ եթե նման նշաններ կան, ոչ ոք չպետք է բանտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով»,– ասել է Շերմանը։

Նա չափազանց կարևոր է համարել, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծում։ Ի դեպ, առաջին անգամը չէ, որ կոնգրեսականը մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Այս տարվա հուլիսին նա X-ի իր էջում գրել էր, որ խորապես մտահոգված է հայ այլախոհների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների կալանավորմամբ։ Նա իր մտահոգություններն էր փոխանցել նաև ԱՄՆ-ում Հայաստանի այն ժամանակվա դեսպան Լիլիթ Մակունցին։

Բրեդ Շերմանը ազդեցիկ կոնգրեսական է, և արդեն երկրորդ անգամ նրա հայտնած մտահոգությունը պետք է մտահոգի նաև ՀՀ իշխանություններին, որոնք փորձում են արժանանալ ԱՄՆ իշխանությունների բարեհաճությանը։ Փաշինյանը իր իշխանության գլխավոր ձեռքբերում է համարում «ժողովրդավարության ամրապնդումը», ինչը, իհարկե, իրականության հետ որևէ կապ չունի։ Բայց չի կարող անտեսել Վաշինգտոնից հնչող կարծիքները, որոնք գնալով ավելի ու ավելի կոշտ են դառնում։

Զարուհի Հովհաննիսյան