Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

ԶՊՄԿ-ն կորպորատիվ մշակույթի նոր որակ է ներդնում

Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, առաջատար է նաև կորպորատիվ մշակույթի ներդրման հարցում։ Կոմբինատում մեկնարկել է վարքագծի կանոնագրքի և քաղաքականությունների ուսուցումը։ Վարքագծի կանոնագիրքը և քաղաքականությունները սահմանում են կոմբինատի աշխատակիցների իրավունքները և պարտականությունները՝ նպաստելով ավելի պատասխանատու և արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում, որպեսզի բոլոր աշխատակիցները տեղյակ լինեն իրենց իրավունքներից, նաև իրենց պարտականություններից, որպեսզի թե՛ ղեկավարության, և թե՛ իրար մեջ շփումներում տարակարծություններ, խնդիրներ չառաջանան, որոնք կարող են ոչ միայն խաթարել աշխատանքային միջավայրը, այլ նաև խնդիրներ հարուցել աշխատակիցների և կոմբինատի համար։ Դրա համար ընկերությունն ընդունել է վարքագծի կանոնագիրք, և այն մանրամասն ներկայացնում է աշխատակիցներին։ Առաջին փուլում ուսուցմանը մասնակցում են գրասենյակային աշխատակիցները, բայց հաջորդ փուլերում դասընթացները հասանելի կլինեն ընկերության բոլոր աշխատակիցներին։ Ընդ որում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրավիրել է հայտնի դասընթացավար, Ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանդուշյանին, ով էլ ներկայացնում է վարքագծի կանոնագիրքը կոմբինատի աշխատակիցներին։

Առաջին հայացքից սա կարող է տարօրինակ թվալ, սակայն ԶՊՄԿ-ում հրաշալի հասկանում են, որ կորպորատիվ մշակույթի, միմյանց հետ հարաբերվելու, ղեկավարության ու իրար հետ շփումներում ընկերության աշխատակիցները պետք է պատրաստված լինեն, իմանան, թե ի՞նչ է բխում իրենց աշխատանքային պարտականություններից, ինչպիսի՞ իրավունքներ ունեն և ի՞նչ կարող են ակնկալել աշխատանքի ընթացքում։ Ի դեպ, բոլոր այն աշխատակիցներն, ովքեր ուսուցումը արդեն անցել են, նշում են, թե վարքագծի կանոնագիրքը, ի տարբերություն այլ օրինակների բավականին ազատական է և բխում է հենց շարքային աշխատակցի շահերից։

Արմեն Սիմոնյան