Converse Next. Ինտելեկտուալ խաղեր ու հաճելի շփում Կոնվերս Բանկի նոր մասնաճյուղում
Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակ 2 հասցեում գործող Կոնվերս Բանկի Converse Next մասնաճյուղում պատրաստվում են մեծ միջոցառման: Սեպտեմբերի 25-26-ին մենք հյուրընկալելու ենք հայտնի բլոգերների, հաճախորդների և ինտելեկտուալ խաղերի սիրահարների, որոնք կարող են արժեքավոր նվերներ ստանալ:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը և առիթն օգտագործում ենք Converse Next-ը ներկայացնելու համար:
Մասնաճյուղ՝ նոր մոտեցմամբ և նոր հայեցակարգի ներքո
Converse Next-ը Կոնվերս Բանկի՝ մասնաճյուղերի զարգացման նոր հայեցակարգի և ապագայի տեսլականի շրջանակում բացված առաջին մասնաճյուղն է, որտեղ հաճախորդներին բանկային ֆինանսական ծառայություններ են մատուցվում նոր մոդելով:
Այլևս ոչ մի հերթ ու թղթաբանություն. դրանց փոխարինելու են եկել արագությունը, հարմարավետությունը և տեխնոլոգիական առաջընթացը, բարձրակարգ խորհրդատվությունն ու աջակցությունը Բանկի՝ համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Սա Կոնվերս Բանկի հաճախորդների և աշխատակիցների հանդիպումների մտերմիկ վայրն է, որտեղ քննարկում ենք նրանց ֆինանսական կարիքները, պահանջները, ցանկությունները և կյանքի կոչում դրանք՝ առավելագույնս հարմարավետ դարձնելով հաճախորդների ֆինանսական փորձառությունը:
Առանցքում Converse Mobile-ն է
Converse Next մասնաճյուղում բանկային ծառայություններից առանցքայինը Converse Mobile-ն է՝ Հայաստանում անհատականացված փորձառությամբ առաջին մոբայլ բանկինգը:
Ի՞նչ ենք առաջարկում.
- Converse Mobile՝ իր հնարավորություններով
- C360 բանկային ծառայություններ փաթեթներ
- Ժամկետային ավանդներ
- Սքորինգային վարկեր
- Վարկային սահմանաչափեր
- Այլ վարկերի առցանց հայտեր
- Աջակցություն Converse Mobile հավելվածի հարցում
- Խորհրդատվություն
- Թվային լայն գործիքակազմ և, դրա շնորհիվ, խնայված ժամանակ
Երբ ժամանակն արժեք է, իսկ հարմարավետությունն` առաջնահերթություն, «Next»-ը դառնում է Ձեր ճիշտ ընտրությունը։
Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի