Փաշինյանի խեղճացած արտաքին քաղաքականությունը և «Մեր ձևով» շարժման ուղերձը
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ գործող իշխանությունները շարունակում են փչացնել Հայաստանի արտաքին հարաբերությունները։ Նրա խոսքով, արդեն իսկ լրջորեն խաթարվել են կապերը Ռուսաստանի և Վրաստանի ղեկավարության հետ, իսկ այժմ իշխանությունները փորձում են նոր «ընկերներ» գտնել՝ Ադրբեջանի և Թուրքիայի տեսքով։
Կարապետյանի համոզմամբ՝ գործող իշխանությունը զերծ է բանակցային որևիցե կարողությունից․
«Միակ բանը, որը վարպետորեն անում են այս մարդիկ, դա բանսարկությունն է, վիրավորանքն ու վարկաբեկումն է»,- ընդգծել է նա։
Շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանն իր հերթին արձանագրել է, որ հասարակության համար այլևս ակնհայտ է դարձել իշխող փոքր խմբակի կեցվածքը՝ հարևան երկրների առաջ ցուցադրած խղճուկ դիրքով։ «Չեմ կասկածում, որ դատարկ ու ցինիկ բառամթերքով հանդես եկող այս խմբակին մերժելուց հետո մենք կարճ ժամկետում կկարողանանք լիովին փոխել երկիրը և վերականգնել ներքին համերաշխությունը»,– գրել է բարերարն ու գործարարը։
Կարապետյանը շեշտել է նաև, որ հայ ժողովրդին միջազգային հարթակներում առավել մեծ համբավ են բերելու ոչ թե այսօրվա քաղաքական գործիչները, այլ այն հայերը, ում ամբողջ աշխարհը ճանաչում է իրենց Աստվածատուր տաղանդով ու նվաճումներով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ