Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Սև-մութ ամպեր Հակոբ Արշակյանի գլխին

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Քաղպայմանագրի» համաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո այժմ էլ հայտնվել է բավականին բարդ իրավիճակում։ Հիշեցնենք, Ազգային ժողովի փոխնախագահին պարզապես թույլ չէին տվել մասնակցել կուսակցության համաժողովին՝ հայտարարելով, թե նա անդամավճարների մասով 30 հազար դրամ պարտք ունի։ «Քաղպայմանագրի» վարչության ձևավորումից հետո այժմ էլ Հակոբ Արշակյանին ցանկանում են պարզապես հեռացնել իր զբաղեցրած բարձր պաշտոնից։ Ընդ որում, «Քաղպայմանագրի» վարչություն անցած կանայք են այս հարցով նախաձեռնողները և պահանջում են, որ Արշակյանին, ով չի բարեհաճում անգամ կուսակցության անդամավճարները մուծել, հեռացնել ԱԺ փոխնախագահի պաշտոնից և նրա փոխարեն որևէ կնոջ նշանակել։

Մասնավորապես, Արշակյանի պաշտոնի վրա աչք ունեն Արուսյակ Ջուլհակյանն ու ամենաբարձր քվեները ստացած կինը՝ Ալխաս Ղազարյանը։ Հակոբ Արշակյանն այժմ փորձում է հանդիպել Փաշինյանի հետ, բացատրել, թե ինչ է տեղի ունեցել, բայց որևէ կերպ չի կարողանում։ Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արշակյանը խնդիրներ ունի Դավթաշենի տարածքային կառույցում՝ կառույցի ղեկավար, Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանի հետ։ Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, ամիսներ առաջ նույնիսկ ծեծկռտուք է եղել տարածքային կազմակերպության շենքում, որտեղ քաշքշել են Հակոբ Արշակյանի ընկերներից մեկին։ Արշակյանն ինքն էլ, ով նախկինում ակտիվ կուսակցական էր, տևական ժամանակ չի մասնակցում տարածքային կառույցի աշխատանքներին, չի վճարել անդամավճարը և արդյունքում հայտնվել է նման ծիծաղելի և անհեթեթ վիճակում։

Թեպետ Փաշինյանը հակված է լսելու Արշակյանի պարզաբանումները, բայց չի կարողանա մերժել կուսակցական տիկնանց, որոնց սիրտը ԱԺ փոխնախագահի պաշտոն է ուզում։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնեց, որ հնարավոր է՝ Արշակյանին չհեռացնեն այդ պաշտոնից, այլ նրա փոխարեն ընդդիմությանը հասնող թափուր փոխխոսնակի պաշտոնը տան որևէ կնոջ։

Հասմիկ Կիրակոսյան