Փաշինյանը ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ
Գործող իշխանությունները սիրում են նախկին նախագահների հասցեին հնարավոր ու անհնար բոլոր մեղադրանքները հնչեցնել, ընդհուպ պնդել, թե վերջիններս ցուցմունքներ են տալիս Հայաստանի դեմ։ Բայց որևէ քպական այդպես էլ ողջամիտ բացատրություն չի տալու Փաշինյանի վերջին զազրելի արարքին։ «ՏՊԼ-ին ո՞վ և ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս»։ Այս հարցադրման հեղինակը ոչ թե Ալիևն է, այլ Հայաստանի վարչապետի պաշտոնը, ոչ բարով, զբաղեցնող անձը։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրում է այլ երկրի տարածք օկուպացնելու, ագրեսիայի մեջ՝ հողին հավասարեցնելով Հայաստանի հաղթանակները, հայտարարելով, թե առանց որևէ իրավական հիմքի ՀՀ զինվորներին տեղակայել են ՀՀ միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Փաշինյանն, իհարկե, միտումնավոր մոռանում է, որ իր իշխանության գալուց հետո սեփական որդին էլ երկու տարի ծառայել է իր բնորոշմամբ «ՀՀ սահմաններից դուրս»։ Եվ այդ կերպ, մի «օկուպանտ» էլ ինքն է։
Հայաստանին նման մեղադրանքներ մեկ էլ Ադրբեջանն է հասցեագրում, և այս կերպ Փաշինյանը, փաստացի, ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ, իսկ Ադրբեջանին էլ՝ խաղաթուղթ, որ Երևանին մեղադրի տասնամյակներ շարունակ իր տարածք օկուպացնելու մեջ։ Բնական է, որ Բաքուն անմիջապես օգտագործելու է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «խոստովանությունը»՝ հետագայում մեր երկրի դեմ փոխհատուցման, ռեպարացիաների հայցեր ներկայացնելու համար։ Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ մի դավաճանություն։
Փաշինյանը նաև ինքնամոռաց դիմում է նախկին նախագահներին՝ պահանջելով գալ բանավեճի իր հետ։ Չունենալով որևէ արգելակ՝ նա պետական գաղտնիքներ է բացահայտելու, կրկին վնասելու է Հայաստանի Հանրապետությանը։ Թերևս լավագույն պատասխանը այդ անձին տվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Մարկ Տվենի խոսքերով․ «Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք»։
Մանե Ոսկանյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ