Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը առաջարկում է Հայաստանի հանրային դաշտում գործող բոլոր առողջ ազգային ուժերին և անհատներին անհապաղ սկսել երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններ

Սեպտեմբերի 20-ին, ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում, իշխող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առաջիկա համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնություն նվաճելու և դրանից հետո մեր քաղաքացիներին սահմանդրական հանրաքվե պարտադրելու իր մտադրության մասին։

•Դրանով նա փորձելու է լուծարել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, և նրա փոխարեն ձևավորել թուրք-ադրբեջանական տանդեմին ենթակա, նրա կողմից պարտադրված սահմանադրությամբ և օրենքներով ապրող կիսապետական մի կազմավորում։
 
Այս հայտարարությունը նաև հստակ ուղերձ է առաջիկա համապետական ընտրությունները կեղծելու և նրանց արդյունքները նենգափոխելու վերաբերյալ, քանի որ հասարակության մեծ մասի կողմից մերժված վարչախումբն այլապես որևէ շանս չունի արդար ընտրություններով մեծամասնություն ստանալու համար։ Սա հաստատվում է նաև իշխող վարչախմբի բազմաթիվ այլ բռնատիրական գործողություններով, մասնավորապես` քաղաքական ընդդիմախոսների կամայական ազատազրկումներով, նրանց գույքի ապօրինի բռնազավթումներով, երկրում վախի և ատելության մթնոլորտի սաստկացմամբ և մեր հասարակությանը շարունակաբար մոտալուտ պատերազմի շանտաժով։
Այս պայմաններում, երբ իշխող բռնատիրական վարչախումբը սաստկացնում է իր գրոհը հայ հասարակության և նրա դավանած արժեքների դեմ, գործող ազգային կառույցները մինչ այժմ չեն կարողացել միավորել իրենց ուժերը մեր երկրի գլխին կախված սպառնալիքները չեզոքացնելու համար։

•Նրանցից յուրաքանչյուրը, հավակնելով միանձնյա պայքարելու իշխող վարչախմբի դեմ, իրականում ջլատում է մեր հասարակության դիմադրողական ուժերը։ Եկել է ժամանակը, որ դաշտում գործող առողջ ազգային ուժերը հանդես գան միասնական պլատֆորմով և հստակ, հզոր ու կազմակերպված այլընտրանք ներկայացնեն իշխող վարչախմբին, ինչը թույլ կտա կանխելու նրա վերարտադրությունը և չեզոքացնելու նրա կողմից նախապատրաստվող սահմանադրական հեղաշրջումը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, հավատարիմ Հայաստանի և Արցախի պաշպանության իր հիմնարար առաքելությանը, առաջարկում է Հայաստանի հանրային դաշտում գործող բոլոր առողջ ազգային ուժերին և անհատներին անհապաղ սկսել երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության շուրջ միասնական ազգային դաշինք ձևավորելու նպատակով։

Մենք հանձն ենք առնում ի սպաս դնելու մեր բոլոր ուժերը այդպիսի դաշինքի կազմավորմանը, և կանենք հնարավոր ամենը՝ կանխելու Հայաստանում սահմանադրական հեղաշրջումը և թուրք-ադրբեջանական բռնատիրության հաստատումը։