Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Ո՞վ կդառնա քավության նոխազը՝ նախարա՞րը, թե՞ ոստիկանապետը

Ոստիկանությունը մինչ այս պահը որևէ անձի չի ձերբակալել Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած սպանության դեպքով։ Հիշեցնենք, երեկ կրակոցներ էին հնչել, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկեր՝ ոստիկան Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանը հիվանդանոցում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայրում իրավապահները 18 պարկուճ են գտել։

Սպանությունից անմիջապես հետո Փաշինյանն առավոտյան գրառում էր արել՝ ցավակցելով, միաժամանակ ուղղորդելով քննությանը, թե որ ճանապարհով պետք է գնան։ Մերձավանում տեղի ունեցած սպանությունը հերթական անգամ վկայում է, որ երկրում անպատժելիության խայտառակ մթնոլորտ է ստեղծվել։ Ոստիկանական և իրավապահ համակարգը դարձել են փաշինյանական իշխանության կցորդ, կատարում են միայն վերջինիս հրահանգները, ապահովում գործող իշխանությունների անվտանգությունը, իսկ ընդդիմադիր գործիչներն ու պարզապես շարքային քաղաքացիները հայտնվել են ապօրինությունների ու հանցագործների հետ դեմ հանդիման՝ միայնակ ու անպաշտպան։

Իհարկե, Փարաքարի համայնքապետի սպանությունը չափազանց լուրջ արձագանք է գտել և գտնելու։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը երեկ արդեն հայտարարություններ են տարածել՝ արձանագրելով, որ ստեղծված իրավիճակի միակ մեղավորը հենց գործող իշխանություններն են։ ՔՊ-ական քարոզչամեքենան էլ վերջիններիս մեղադրանքներ էր հասցեագրում։ Իրականում, սակայն, ամեն ինչ շատ ավելի պարզ է. երկրում ստեղծված մթնոլորտի միակ պատասխանատուն միշտ էլ տվյալ պահի իշխանությունն է։ Ուստի Փաշինյանը, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ կգնա Փարաքարի համայնքապետի սպանության քննությունը, լուրջ հետևություններ անելու կարիք ունի, նաև քավության նոխազներ նշանակելու, հատկապես երբ հասարակությունը պահանջում է ներքին գործերի նախարարի և նրա տեղակալ՝ ոստիկանապետի հրաժարականը։

Ըստ էության, Փաշինյանը նրանցից որևէ մեկին քավության նոխազ է դարձնելու և պաշտոնանկ անելու։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մեծ հավանականությամբ քավության նոխազը հենց ներքին գործերի նախարարն է լինելու։ Արփինե Սարգսյանին այդ պաշտոնում նշանակել են՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների պահանջը։ Ինքը՝ Փաշինյանը, առանձնապես ցանկություն չունի վերջինիս հետ աշխատելու և կարևորագույն այդ պաշտոնին ցանկանում է նշանակել որևէ հավատարիմ ՔՊ-ականի։

Անուշ Մինասյան