Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Մշակույթ

Նկարիչ Անատոլի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին հեղինակի բազմաոճ գործերը

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ընդգրկված են նրա  տարիներով թվագրվող շուրջ 70 մեծադիր կտավ ու էտյուդ, գրաֆիկական թերթ, ճեպանկար, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև անձնական իրեր:

«Անատոլի Գրիգորյանն իմ ավագ ընկերն էր: Նա ինձ գունանկար էր դասավանդում: Միշտ ասում էր, որ երիտասարդության կողմից է,  որ հասարակական ակտիվությունը լավ է, բայց մարդ պետք է նաև սովորի: Նա ասում էր, որ ցանկության դեպքում միշտ կարող ենք իրենից խորհուրդ հարցնել, լինել իր արվեստանոցում: Մենք էլ հաճախ էինք նկարահանումների մասնակցում նրա մոտ: Մի անգամ, երբ լրագրողներ, օպերատորներ էին եկել այնտեղ, սուրճ խնդրեցին նրանից, Գրիգորյանն էլ ասաց, որ սիրով կհյուրասիրի: Խմելիս բոլորը փռթկացին: Պարզվեց` նա շաքարավազի փոխարեն աղ էր լցրել սուրճի մեջ: Գրիգորյանը արդարացավ` նշելով, որ նկարիչների արվեստանոցներում, որպես կանոն, շաքար չի լինում, բոլորը դառը սուրճ են նախընտրում, որովհետև նկարիչները շատ քաղցր են»,-պատմեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանի խոսքով`ցուցահանդեսում ամփոփված է նկարչի ամբողջ ստեղծագործական ուղին, մեկտեղված են նրա վաղ շրջանից մինչև անավարտ գործերը: «Ներկայացնում ենք ոչ միայն ճանաչելի Անատոլի Գրիգորյանին, նրա թատերական ներկայացումներ հիշեցնող ստեղծագործությունները,  կարմիր ու հեղեղուն կոլորիտով կոմպոզիցիոն բազմակերպար պատկերները, այլև այցելուներից շատերին անծանոթ դիմանկարները, բնանկարները, այլաբանական շեշտադրումով մերկ կանանց կերպարները: Ինձ համար  հայտնություն էին թանձր ներկաշերտով արված էտյուդները»,-ներկայացրեց համադրողը և հավելեց, որ նպատակ են ունեցել ներկայացնել անհայտ նկարչին:

20-րդ դարի 60-ականներին ասպարեզ եկած նկարիչ Անատոլի Գրիգորյանը ընտրել է հաստոցային գեղանկարչությունը որպես իր ստեղծագործության հիմնական տեսակ, փորձել է ուժերը որպես դիզայներ, կինոնկարիչ, թատերանկարիչ, գրքի նկարազարդող: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետևս Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ուսանած Անատոլի Գրիգորյանը ստեղծագործական ուղին սկսել է որպես բեմադրող նկարիչ:  Աշխատել է հեռուստատեսությունում, այնուհետև` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, ղեկավարել է Գեղարվեստի պետական ակադեմիայի  Գեղանկարչության ամբիոնը: 2005-ին պարգևատրվել է Մովսես Խորենացու շքանշանով, իսկ 2013 թվականին` Գրիգորյանին շնորհվել է ժողովրդական նկարչի կոչում:

 

Անատոլի Գրիգորյանն ունեցել է անհատական ու խմբային մի շարք ցուցահանդեսներ արտերկրումՆկարչի ստեղծագործություններն այսօր պահվում ենՀայաստանի և արտերկրի թանգարաններում ու պատկերասրահներումինչպես նաև մասնավոր հավաքածուներում