Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Վիդեո

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր, այդ կերպ ոչ միայն չարաշահելով իր սահմանադրական լիազորությունները, այլ նաև ուղիղ հարված հասցնելով ստեղծագործ միտքին։ Ավելին, ստեղծագործ մարդուն դնել կաղապարների մեջ, թելադրել՝ ինչի մասին կարելի է գրել կամ բեմադրել, իսկ ինչի մասին՝ ոչ, նշանակում է սպանել ազատության այն հենասյունը, որի վրա կանգնած է յուրաքանչյուր իրական ժողովրդավարություն։

Վերջին օրերին դրա ամենավառ դրսևորումներից մեկն եղավ «Հանդարտ» թատրոնում տեղի ունեցած միջադեպը, երբ իրեն «հզորագույն թատերագետ» ներկայացնողը փորձեց ներկայացման ողջ բովանդակությունը մեկնաբանել բացառապես իր քաղաքական տրամաբանության շրջանակում՝ այն վերածելով քարոզչական հարթակի։ Արվեստը այս դեպքում կորցնում է իր ազատ, համամարդկային դաշտը և դառնում իշխանության գաղափարական գործիքը։ Սա գրաքննության դասական օրինակ է, որը ոչնչով չի տարբերվում այն մեխանիզմներից, որոնցով տոտալիտար համակարգերը փորձում էին ուղղորդել ստեղծագործ միտքը։

Պատմական փորձը հստակ ցույց է տալիս՝ երբ պետությունը փորձում է վերահսկել մշակույթն ու արվեստը, արդյունքը միշտ աղետալի է։ Խորհրդային միությունում գրաքննությունը դարձավ ստեղծագործական կյանքի անբաժան մաս․ «սոցիալիստական ռեալիզմը» պարտադրվում էր որպես միակ «թույլատրելի» ժանր, իսկ յուրաքանչյուր արտահայտություն, որը դուրս էր այդ կաղապարներից, ընկալվում էր որպես քաղաքական հակագործողություն։ Նույնն էր նացիստական Գերմանիայում, որտեղ մշակույթն ու արվեստը պետք է ծառայեին ռեժիմի քարոզչությանը․ «ոչ գերմանական» համարվող ստեղծագործությունները այրվում էին հրապարակներում։ Նույնիսկ արևմուտքում՝ Մակարտիզմի տարիներին ԱՄՆ-ում, արվեստագետներ ու գրողներ հայտնվում էին «սև ցուցակներում»՝ կասկածվելով կոմունիստական համակրանքների մեջ։ Այս բոլոր օրինակը ցույց են տալիս՝ երբ պետությունն իր ձեռքը վերցնում է ստեղծագործ միտքը, այն վերածվում է գործիքի՝ անկախ գաղափարախոսությունից։

Այսօր Հայաստանում իշխանությունը գործում է նույն տրամաբանությամբ։ Նիկոլ Փաշինյանը, մոռանալով իր սահմանադրական լիազորությունների սահմանները, արվեստի, գրականության, եկեղեցու և անգամ իրավական համակարգի նկատմամբ վարում է նույն ոճը։ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը, եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ուղղորդված քարոզչական հարձակումները նույն տրամաբանության մեջ են․ իշխանությունը փորձում է սահմանել ոչ թե օրենքի և Սահմանադրության չափանիշներով, այլ սեփական քաղաքական շահերով։ Իսկ այն պնդումը, թե «ես որպես հավատացյալ եմ այս գործընթացը նախաձեռնում, այստեղ քաղաքական նարատիվ չկա», պարզունակ մանիպուլյացիա է։ Ըստ էության՝ քաղաքական գործիչը «հավատացյալի» դիմակով փորձում է հարվածել եկեղեցուն կամ արվեստին, ինչն առավել վտանգավոր է, քան բացահայտ գրաքննությունը։

Ամենամեծ մտահոգող հանգամանքերից է նաև այն, որ այս բոլոր ոտնձգությունների ֆոնին լուռ են մնում բոլոր այն կառույցները, որոնք հենց դրա համար են ստեղծված՝ պաշտպանելու խոսքի ազատությունը, մշակութային ինքնուրույնությունը և հոգևոր ինստիտուտների անկախությունը։ Մի պահ պատկերացնենք՝ եթե նույն միջադեպը տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք, ինչ աղմուկ էր բարձրանալու Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Այս լռությունը միայն մեկ բան է ապացուցում․ գործ ունենք ընտրովի մոտեցման հետ, երբ ժողովրդավարական նորմերը հիշատակվում են միայն ընդդիմադիրներին հարվածելու համար, իսկ իշխանության գործողությունները դիտվում են որպես «անվնաս»։

Արվեստը և մշակույթը երբեք չեն կարող լինել իշխանության ենթակայության տակ․ դրանք կամ ազատ են, կամ պարզապես գոյություն չունեն։ Իսկ երբ իշխանությունը փորձում է գրաքննիչ դառնալ, իրականում այն վախենում է ազատ մտքից։ Եվ սա արդեն ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական խնդիր է։