Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գնում են ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականին սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Նկատի ունենք, եթե հանկարծ իշխանությունները չորոշեն գնալ արտահերթ ընտրությունների: Մինչ այդ կամ դրանից հետո ակնկալվում է, որ տեղի կունենա Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հանրաքվե։ Այս օրերին քաղաքական որոշ ուժեր և գործիչներ հայտնում են իրենց ցանկության մասին՝ մասնակցելու առաջիկա ընտրություններին։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն առաջարկում է առողջ ազգային ուժերին՝ հանդես գալ միասնական պլատֆորմով և այլընտրանք ներկայացնել գործող վարչակազմին։

Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գնում են ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման։ «Երբ ունենալով առավելագույնը մոտ 15 տոկոսի աջակցություն՝ նա ասում է, որ սահմանադրական մեծամասնություն է ստանալու, դրանով հայտարարում է իշխանազավթման իր մտադրության մասին։ Հաջորդիվ հայտարարում է, որ ժողովրդին կպարտադրի հանրաքվե։ Ինչո՞ւ կպարտադրի, որովհետև կասի կա՛մ կողմ եք քվեարկելու, կա՛մ պատերազմ է լինելու։ Շանտաժն է գործի դնելու, երբ մարդիկ անգամ չցանկանալով՝ գնալու են քվեարկության՝ միայն թե պատերազմ չլինի։ Պատերազմ չի լինելու, դա շանտաժ է, որը Փաշինյանի շուրթերով իրականացնում է Ալիևը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

Կա տեսակետ, որ գործ ենք ունենալու ոչ թե իշխանության վերարտադրության, այլ Հայաստանում թուրք-ադրբեջանական բռնատիրության հաստատման հետ։ Մեր զրուցակցի կարծիքով, այն մասամբ արդեն հաստատված է, ինչը դրսևորվում է դասագրքերում կատարվող փոփոխություններով, Անկախության օրը կառավարության անդամների Եռաբլուր չայցելելով։ Ուստի, վերջին տարիներին մեր երկրի հետ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում 2026 թվականի ընտրական գործընթացին չպետք է վերաբերվել զուտ որպես ընտրություն։ Միավորման համակարգողի խոսքով, սա մեզ համար առանցքային, աշխարհայացքային, քաղաքակրթական, էքզիստենցիալ ընտրություն է լինելու։ «Սա չի լինելու զուտ ընտրական գործընթաց, որում տարբեր քաղաքական ուժեր կարող են ներկայացնել իրենց ծրագրերը, մրցակցել։ Կանգնած ենք ճամփաբաժանի առջև՝ կա՛մ գնում ես ձախ, կա՛մ գնում ես աջ։ Ձախ գնացողը կոնսոլիդացված է, ունի իշխանության լծակներ, վերահսկում է ֆինանսական հոսքերը, երկրի բիզնեսի և ինֆորմացիոն ռեսուրսների զգալի մասը, ՏԻՄ-երը կա՛մ վերահսկում են, կա՛մ խլում են։ Աջ գնալու համար պետք է դաշտում կոնսոլիդացիա իրականացնել, որը չի կարող համատարած լինել, որովհետև մեր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք որոշ չափով պատասխանատվություն են կրում այն իրավիճակի համար, որում Հայաստանն այսօր գտնվում է։ Իհարկե, ոչ այն չափով, ինչ գործող իշխանությունը, բայց նրանք էլ իրենց սխալներով և բացթողումներով սրանց համար պատուհան են բացել»,-նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքացիներն ուզում են առողջ ուժեր և նոր առաջարկներ տեսնել քաղաքական դաշտում։ Նոր առաջարկի համար պետք է լինի կոնսոլիդացված, ուժեղ, վստահելի, հստակ օրակարգով ուժ, որը, սակայն, մի քանի ամսում չի կարող ձևավորվել։ «Ձևավորված նոր ուժերից յուրաքանչյուրն ուժեղ է, օրինակ՝ մեկ ռեսուրսով, պետք է կարողանալ բոլորի ռեսուրսները համադրել։ Լուրջ և կոմպետենտ համագործակցության արդյունքում նրանք պետք է հասկանան՝ ինչպես են բաժանելու աշխատանքն իրար մեջ, ով ինչի վրա է կենտրոնանալու և այլն։ Մեր իրականության մեջ մարդիկ մինչև վերջ չեն պատկերացնում երկիրը կառավարելու ամբողջ բարդությունը։ Շատերին թվում է, որ եթե լավ հանրային վարկանիշ ունեն, դա բավարար է իշխանության գալու համար։ 2018 թվականին մարդիկ փողոցից եկան իշխանության, ունեցանք երկրի կառավարման բացարձակ ձախողում, մինչև հիմա շարունակում ենք աղետալի հետևանքները զգալ մեր կաշվի վրա բոլոր ուղղություններում»։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման մոտեցումն է՝ միավորել մեկ պլատֆորմում առողջ, ազգային մտածելակերպ ունեցող, մեր ինքնությանը չդավաճանող ուժերին։ Առաջարկն է՝ գիտակցել պահի լրջությունը, մի կողմ դնել անհատական հավակնությունները և փորձել երկիրը դուրս բերել ծանր դրությունից։ Միավորման հավակնությունն է ատաղձ հանդիսանալ տարբեր ուժերի համար, միավորել նրանց մեկ սեղանի շուրջ և փորձել հասկանալ, թե ինչպես կարող են համադրել կարողությունները, համագործակցության ձևաչափեր ստեղծել և ամենօրյա ռեժիմով իրար հետ աշխատել։ «Ժամանակը չի սպասում, պետք է հաշվի առնել, որ գործող իշխանությունը կարող է արտահերթ ընտրությունների գնալով՝ խառնել բոլորի խաղաքարտերը։ Ուստի, պետք է գործընթացներն արագացնել»,-եզրափակում է Չալաբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում