Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Իրավունք

Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումը շարունակվում է, որի համար ՀՀ–ն է ՄԻԵԴ–ում պատասխան տալու. Լեւոն Բաղդասարյան

տաբանը՝ հիշելով յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի՝ ՄԻԵԴ-ի օրերս կայացրած որոշումը

Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ–ի որոշումները պետք է «սառը ցնցուղ լինեն դատական եւ  ընդհանրապես իշխանությունների համար, որ արդարադատության առումով ինչ–որ բան այն չէ»։

Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումը շարունակվում է. «Օրեր առաջ Մանվել Գրիգորյանը հերթական հետազոտությունն է անցել,  եւ արձանագրվել է էլ ավելի բացասական դինամիկա: Խոշտանգումը շարունակվում է»:

Նրա փոխանցմամբ՝ վաղն այս գործով կայանալիք  նիստին պաշտպանական կողմը հերթական միջնորդությունն է պատրաստվում ներկայացնել` Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին: «Եթե դատարանը նորից մերժի միջնորդությունը, բոլոր փաստաթղթերը կրկին կուղղարկվե ՄԻԵԴ: Մանվել Գրիգորյանն անդամալույծ է, ոտքերը չեն աշխատում: Մենք մեր մեջ մշակույթ պետք է դաստիարակենք, որ կապ չունի ո՞վ է անձը, նրա իրավունքը պետք է պաշտպանվի։

Լրագրողներից մեկը հիշեցրեց այն հակափաստարկը, ըստ որի՝ կալանքի տակ մնալը հենց Մանվել Գրիգորյանի անվտանգությունից է բխում , որովհետեւ հանրությունը հնարավոր է փողոցային արդարադատություն իրականացնի Մանվել Գրիգորյանի նկատմամբ, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Նույն հաջողությամբ յուրաքանչյուրիս պարագայում կարելի է դա ասել: Անձի անվտանգության եւ մնացյալ ամեն ինչի պատասխանատուն երկրի իշխանավորը պետք է լինի։ մենք նայում ենք նման հիվանդությունների դեպքում անձը կարող է մնալ կալանքի տակ, Մանվել Գրիգորյանի դեպքում՝ ոչ»: