Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Նախկինում եղած ոչ մի բան ներկայում կատարվողի արդարացում չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Փարաքարում վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 23-ի գիշերն իր տան մոտ զինված հարձակման զոհ դարձած ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին:

Տեղի ունեցած կրկնակի սպանությանը (հարձակման հետևանքով զոհվել էր այդ պահին նույն վայրում գտնվող Գրիգորյանի ընկերը, ևս մեկ հոգի վիրավորվել է) առաջիններից մեկն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ խստիվ դատապարտելով կատարված: Բայց, չնայած այդ հանգամանքին, նրա գլխավորած իշխանական թիմի, նաև «ոլորտային» պատասխանատուների արձագանքները տարօրինակ տպավորություն թողեցին: Եվ սա՝ չափազանց մեղմ ասած:

Առաջինը ուշադրություն գրավեցին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, մասնավորապես այն պնդումները, թե Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ սպանությունը չի կարելի քաղաքական որակել: Այդ հայտարարություններն անելու պահին դեռ ոչ մի կասկածյալ, ոչ մի ձերբակալված չկար, անգամ դեռ քննություն էլ, որպես այդպիսին, երևի չէին հասցրել իրականացնել, իսկ քպական վերնախավն արդեն որոշել էր, որ զինված հարձակումն ու կրկնակի սպանությունը «քաղաքական չէ»: Այդ որտեղի՞ց իմացան, ինչպե՞ս իմացան, ումի՞ց:

Մյուս կողմից՝ անկախ նրանից, թե ով և ինչ դրդապատճառներով է այդ ստոր քայլն արել, այս սպանությունն ինքնին քաղաքական որակելու բոլոր պատճառները կան: Բայց ամեն ինչ հերթով:

Նախ՝ սպանվածներից Վալոդյա Գրիգորյանը ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կուսակցության ղեկավար մարմնի անդամ: Երկրորդ. Վալոդյա Գրիգորյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է, որը ոչ այնքան վաղուց՝ ընդամենը կես տարի առաջ ՏԻՄ ընտրություններում անվիճելիորեն հաղթել է իշխանության՝ ՔՊ-ի ներկայացուցչին: Այսինքն, զուտ միայն այս տեսանկյունից տեղի ունեցածի քաղաքական ենթատեքստը (առնվազն՝ ենթատեքստը) ակնհայտ է: Այստեղ նույնիսկ քննարկելու և լրացուցիչ հիմնավորելու բան չկա: Երրորդը, ինչպես արդեն առիթ ենք ունեցել նկատելու, և ոչ միայն մենք ենք դա ընդգծում, կատարվածը իշխանությունների կողմից երկրում, երկրի ներքաղաքական, հասարակական կյանքում ձևավորված «անշնչելի» մթնոլորտի հետևանքներից է: Գումարեք այդ մթնոլորտին ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներն ու թշնամական թիրախավորումը, ի լրումն՝ յուրայիններին ամեն կերպ ու ամեն գնով պատասխանատվությունից ազատելն ու «պլստացնելը», և պատկերն էլ ավելի կամբողջանա:

Այստեղ կա նաև մեկ այլ հանգամանք: Քպական իշխանության ներկայացուցիչները շարունակում են, իրենց բնորոշ տարբերակով, թե՝ «բա նախկինում, տասնյակ տարիներ առաջ օրումեջ քաղաքական սպանություններ էին լինում...»: Ստո՛պ: Մի րոպե, ինչպես ասվում է: Այսինքն, նման հայտարարություն անելով՝ քպական իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ ակամայից ընդունում են, որ այս տարվա սեպտեմբերի 23-ին կատարվածը ևս քաղաքական սպանություն է: Այլապես նախկինին նման ձևակերպմամբ հղում չէին անի:

Բայց մեկ այլ կարևոր շեշտադրում էլ կա. «նախկինում» շատ ու շատ այլ բաներ էլ կարող են եղած լինել, հետո՞: Դա արդարացնո՞ւմ է այն ամենը, ինչ հիմա է կատարվում: Ո՛չ մի միլիգրամ չի արդարացնում: Չի կարող նախկինում կատարված որևէ բան որևէ կերպ արդարացնել ներկայում, այստեղ ու հիմա կատարվող այլանդակությունները: Բա՜ն են գտել՝ «նախկինո՜ւմ»:

Մյուս կողմից՝ դա էլ է դեռ հարց, թե նախկինում եղած բաները որքանով է տեղին բացարձակացնել՝ բացասական առումով: Կամ՝ այդ ինչպե՞ս է, որ նախկինում եղածները վայրկենապես նշում են՝ «քաղաքական» էր, իսկ հիմա, տեսեք-տեսեք՝ «ապաքաղաքական»: Բայց թողնենք դա:

Շատ ավելի էական ու տեղին է առճակատ հարցադրումը. լսե՛ք, դուք՝ քպականներդ, ավելի քան 7 տարի իշխանության եք, ի՜նչ «նախկին-մախկին»: Դուք ձեր իշխանության ու իշխանավարման շրջանում արվածների համար եք պատասխանատու, որքան էլ որ... անպատասխանատու լինեք: Այո, պատասխանատվությունը օրվա իշխանության վրա է: Իսկ օրվա իշխանությունը պետք է իր ձեռքի տակ եղած բոլոր օրինական միջոցներով ձգտի արագորեն բացահայտել կատարված կրկնակի սպանությունը: Դա, ի դեպ, նույն այդ իշխանության քաղաքական հետաքրքրություններից էլ է բխում (ցանկացած իշխանության դեպքում է այդպես):

Չնայած, կա ընդհանուր վերապահում բացահայտումների վերաբերյալ առհասարակ: Քիչ չեն դեպքերը, երբ, թող ներվի, «առօրեական» հանցագործությունները չեն բացահայտվում (նկատի ունենք՝ գողություն, խարդախություն և այլն): Ուստի, կասկածներ են ծագում նաև ծանր հանցագործությունների, տվյալ դեպքում՝ կրկնակի սպանության լիարժեք բացահայտման առումով: Բայց այս հարցում եկեք չշտապենք, հատկապես, որ, կարծես, երեկ ասում էին, թե հանցագործին բռնել են: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ իշխանությունը, իր համապատասխան իրավապահ մարմինների տեսքով, թերացել է կանխարգելիչ աշխատանքների առումով: Բայց ինչպե՞ս իրավապահ մարմինները զբաղվեն իրենց անմիջական մասնագիտական պարտականություններով, եթե վերից վար լծված են բառացիորեն Նիկոլ Փաշինյանի պահպանության, սպասարկման ու ապահովման «գործին», իսկ դրանից ազատ ժամերին էլ՝ ընդդիմադիրներին լրտեսելու, հետևելու, գաղտնալսելու «գործով» են զբաղված:

Էլ այդքանից հետո ժամանակ ու էներգիա կմնա՞, որ մի քիչ էլ իրենց բուն գործառույթների վրա կենտրոնանան:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում