Արսեն Թորոսյանն ազատվում է նախարարության կադրերից
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Ռուբեն Սարգսյանին ազատելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Կառավարության տարածած տեղեկատվության մեջ չի նշվում որևէ պատճառ, թե ինչու է Ռուբեն Սարգսյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից։ Հայտնի չէ՝ իր դիմումի համաձայն է ազատվե՞լ, թե՞ հենց Փաշինյանի ցանկությամբ։
Ավելի վաղ 1or.am-ը հայտնել էր, որ նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակումը լուրջ խմորումներ է առաջացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Շատերը վստահ են, որ Թորոսյանը հատկապես բարձրաստիճան պաշտոնյաներից ազատվելու է՝ նրանց փոխարեն իր մտերիմներին և ընկերներին նշանակելով։ Առանց այն էլ նույնիսկ ՔՊ-ի նշանակած փոխնախարարները մեծ խանդավառությամբ չեն ընդունել Արսեն Թորոսյանի նշանակումը նախարարի պաշտոնում։
Ռուբեն Սարգսյանն առաջին ծիծեռնակն էր, որ հրաժեշտ տվեց իր պաշտոնին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հրաժարական տալու ցանկություն ունեն նաև փոխնախարարներ Աննա Ժամակոչյանն ու Դավիթ Խաչատրյանը։ Միակ փոխնախարարը, որ համաձայն է աշխատել Արսեն Թորոսյանի հետ և առանձնապես խնդիրներ չունի այդ առումով, Տաթևիկ Ստեփանյանն է։
Ինքը Թորոսյանը գալով նախարարություն, զգուշացրել է, որ վերից վար «փրթելու» է, կադրային զտումներ է իրականացնելու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը եզակի կառույցներից էր գործադիրում, որտեղ բազմաթիվ ընդդիմադիրներ են աշխատում թե՛ վարչության պետերի, թե՛ բաժնի պետերի, ինչպես նաև առաջատար ու կրտսեր մասնագետների պաշտոններում, և այդ մարդիկ երբեք չեն քաշվել իրենց քաղաքական նախընտրությունները ցուցադրել։
Առողջապահության նախարարությունը ժամանակին քանդած Արսեն Թորոսյանն էլ այժմ ինքնամոռաց տրվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քանդելու գործին։
Սոնա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ