Հինգ տարի անց Փաշինյանը ցանկանում է մոռացության մատնել պատերազմի զոհերին
5 տարի առաջ այս օրը պայթեց 44-օրյա պատերազմը։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի քաղաքացիական բնակչության դեմ, գրավեց Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները։ Հայկական կողմը հազարավոր զոհեր ունեցավ։ Ի վերջո, հրադադարը հաստատվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Երեք տարի անց էլ Ադրբեջանը նույն սեպտեմբերին իրականացրեց Արցախի հայաթափումը՝ Նիկոլ Փաշինյանի լռելյայն համաձայնությամբ և թողտվությամբ։
Պատերազմի 5-րդ տարելիցը «Քաղաքացիական պայմանագիրն» առանձնապես ցանկություն չունի հիշելու։ Միայն Փաշինյանն է ֆեյսբուքյան իր էջում լուսանկար տեղադրել և գրել. «Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Ինքը Փաշինյանն այս օրերին Նյու Յորքում է, իսկ սեփական կուսակցությունից և իշխանությունից որևէ մեկը Եռաբլուր այդպես էլ չի այցելել, հարկ չի համարել հարգել 1000-ավոր զոհերի հիշատակը։
Ավելին, նախօրեին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ «Հիշատակի և խոնարհումի օրվա մասին օրենքի» նախագիծ են դնում շրջանառության մեջ, իսկ որպես հիշատակի օր ընտրել են հունվարի 27-ը, իբր հարգելու բոլոր ռազմական գործողությունների զոհերին։ Սա ևս մեկ անգամ վկայում է «Քաղպայմանագրի» մոտեցումը՝ ամեն գնով մոռանալ թե՛ Արցախը, թե՛ 44-օրյա խայտառակ պատերազմը, որտեղ հայկական կողմը պարտություն կրեց հենց իշխանության գործողությունների հետևանքով։
Եվա Միքայելյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ