Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Իրանը դժգոհություններն այլևս չի թաքցնում

Իրանն արդեն բացահայտ է հայտարարում «Թրամփի ուղու» և Վաշինգտոնում ստորագրված պայմանավորվածությունների վերաբերյալ իր դժգոհությունները։ Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին հռչակագրի ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, թե փարատել են Իրանի իշխանությունների մտահոգությունները։ Նույնիսկ փոխարտգործնախարարի էին ուղարկել Իրան, ինչպես նաև ընդունել Իրանի նախագահին Երևանում։

Թեպետ այն ժամանակ Իրանի դժգոհություններն այնքան բացահայտ չէին, բայց նախօրեին Հայաստանից հեռացող Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ով նախկինում այլ բան էր հայտարարում, պարզապես հայտարարել է, թե այժմ Թեհրանի համար կան դեռ անհասկանալի պահեր։ «Խոսքն այն մասին է, թե ինչ լիազորություններ է ունենալու հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիումը։ Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրականացվող գործողությունները, մանրամասները հստակ չեն։ Խոսքն այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ։ Այս մասին որևէ մանրամասն հստակ չէ»,- ասել է Սոբհանին մամուլի ասուլիսում։

Պնդելով, որ Իրանը ունի կարմիր գծեր այս առնչությամբ, հայտարարել է, որ պետք է պահպանվի փոխադարձության սկզբունքը, եթե, օրինակ, Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Երևանը Երասխի և Ջուլֆայի միջոցով պետք է կարողանա կապ հաստատել Իրանի հետ։

Թերևս, առաջին անգամն է, որ Իրանն այսպես բացահայտ հայտարարում է, որ անհասկանալի պահեր կան կապված «Թրամփի ուղու» հետ, և սա պետք է լրջորեն մտահոգի Հայաստանի իշխանություններին, թեպետ իշխանությունները ամենևին էլ հակված չեն այս հարցում կատարել Իրանի պահանջները, հայտարարում են, որ Հայաստանն ունի իր սեփական շահերը և իրենք առաջնորդվելու են այդ շահերով։ Այդուհանդերձ, հարավային հզոր հարևանի շահերը հաշվի չառնելը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար։

Նարինե Ադամյան