Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Իրավունք

39-ամյա տղամարդը կնոջ եւ զոքանչի հետ մարդկանցից ավելի քան 30 մլն դրամ է հափշտակել. Համոզել են վարկեր վերցնել

Օրերս ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տարաբնույթ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վեդի քաղաքում ապրող 39-ամյա մի տղամարդ, նրա կինն ու զոքանչը, հանցավոր համաձայնության գալով, մի քանի տասնյակ անձանց վստահությունը չարաշահել են ու խարդախությամբ գումար հափշտակել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ նրանք քաղաքացիներին հայտնել են, որ տարբեր կազմակերպությունների միջոցով Արցախի հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն պետք է ուղարկեն։

Քաղաքացիներին առաջարկել են իրենց անունով վարկեր վերցնել, որոնք կմարվեն օգնություն ուղարկող կազմակերպությունների կողմից։ Համաձայնվողներին վերցված վարկից որոշակի գումար են տվել՝ որպես «շնորհակալություն»։

Հետագայում նրանք չեն մարել վարկերը։ Նախնական տվյալներով՝ եռյակի հանցավոր գործունեությունից տուժած անձանց հասցված վնասը գերազանցում է 30․000․000 դրամը։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած այլ անձանց հայտնաբերելու եւ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։