Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Մոլդովան մեզ համար հստակ նախազգուշացում է․ եթե ընդդիմությունը չձևավորի լայն, ինքնուրույն, ներպետական օրակարգ և շարունակի ապավինել արտաքին ուժերին, ապա ՀՀ-ն կհայտնվի նույն ծուղակում․ Սուրենյանց

Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Մոլդովայում ավարտված խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է ժողովրդավարության դիմակի տակ հաստատել միակուսակցական կառավարում։

Նախագահ Մայա Սանդուի թիմը հաղթեց ոչ թե իրական մրցակցության շնորհիվ, այլ կիրառելով պարզ հնարք․ հասարակությունը բաժանվեց «արևմտամետների» և «ռուսամետների» միջև, իսկ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, որ խանգարում էր իշխանությանը, պիտակվեց որպես «օտար գործակալ» ու դուրս մղվեց քաղաքական գործընթացից։

Այս ընտրությունները դարձան ոչ թե գաղափարների պայքար, այլ իշխանության վերարտադրության միջոցառում։

«Ռուսական միջամտության» պատրվակը ծառայեց որպես համընդհանուր զենք ընդդիմության դեմ՝ թույլ տալով կառավարությանը վերահսկել ընտրական դաշտը։

Հայաստանում նույն գործիքը վաղուց է կիրառվում։

Նիկոլ Փաշինյանի թիմը կառուցում է իշխանության պահպանման ռազմավարություն հակառուսականության վրա։

Հասարակության բևեռացումը նրանց ձեռքին դարձել է իշխանական օրինականության միակ աղբյուրը, իսկ ընդդիմադիրների մի մասը, կամա, թե ակամա, «ջուր» է լցնում իշխանության «ջրաղացին»՝ շարունակելով սպասել Մոսկվայի «հաղթական զանգին»՝ փոխանակ ձևավորելու ինքնուրույն քաղաքական օրակարգ։

Եթե այս միտումը շարունակվի, ապա 2026-ի Ազգային ժողովի ընտրություններում մենք կտեսնենք մոլդովական նույն սցենարը․

● իշխանությունը կշարունակի մոբիլիզացնել իր կողմնակիցներին՝ «հակառուսական թշնամանքի» հիման վրա,

● ընդդիմադիրներին կպիտակի «օտար գործակալ» կամ «հինգերորդ շարասյուն»,

● իսկ ընտրությունները կվերածվեն իշխանության պահպանման գործիքի, ոչ թե ազատ մրցակցության։

Մոլդովան մեզ համար հստակ նախազգուշացում է․ եթե ընդդիմությունը չձևավորի լայն, ինքնուրույն, ներպետական օրակարգ և շարունակի ապավինել արտաքին ուժերին, ապա Հայաստանը կհայտնվի նույն ծուղակում։

Այդ դեպքում ժողովրդավարությունը վերջնականապես կվերածվի իշխանության վերարտադրության եղանակի»,-գրել է նա։