Քանի՞ անհետ կորած ունենք պատերազմից 5 տարի անց
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր առավոտվանից ՊՆ շենքի դիմաց արդարություն են փնտրում:
Հինգ տարի է իրենց որդիներին են փնտրում, բայց լուր չունեն, շատերն ասում են՝ հույս էլ չունեն, բայց մինչև վերջ պայքարելու են:
Պայքարելու են, որ գոնե ճիշտն իմանան, հարցերի պատասխաններ ստանան՝ ո՞վ տարավ, ո՞վ գլուխները կերավ, ո՞վ է պատասխանատու, բայց պատասխան չի տալիս ու ապրում է, կարծես, ոչինչ չի եղել: Բայց այսօր էլ փակ դռներն են նրանց դիմավորել՝ պատասխան տվող չկա, պատասխաններ չկան: Տղաներն էլ չկան:
Հայտնի է, որ ՀՀ իշխանությունը 44-օրյա պատերազմի մասով չի սիրում թվեր հնչեցնել... ու ոչ միայն 44-օրյայի, այլև Ջերմուկի մասով: Նրանց փոխարեն դա անում են ծնողները, որոնք ահա հինգ տարի է, ի տարբերություն իշխանության, մոռացության չեն տալիս այդ անունները. ասում են՝ երեխեքի գլուխները կերան, հիմա էլ անուններն են ուզում մոռացության տալ, բայց չեն հաջողի:
Քանի՞ ծնող է որդուն սպասում, քանի՞ ընտանիքի դուռ չի փակվում արդեն հինգ տարի է այն հույսով, որ ամեն րոպե իրենց որդին ներս կմտնի: Այսօր այդ թիվը հնչեց ՊՆ անտարբեր փակ դարպասների տակ, հնչեց մի քանի անգամ, բարձր. 190 անհետ կորած: Ո՞վ է պատասխան տալու շուրջ երկու հարյուր անհետ կորած տղաների համար. այս հարցն էլ հնչեց, ու դարձյալ մնաց անպատասխան....
Ծնողները այս րոպեներին էլ շարունակում են պայքարել, հանդիպում են պահանջում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի հետ, սակայն ՊՆ-ից հայտնել են, որ երեք հոգու կընդունի պաշտպանության փոխնախարար Արմեն Սարգսյանը։ Իսկ վերջինիս ծնողներն այլևս տեսնել չեն ուզում՝ շատ են հանդիպել, խոսել, ու ոչ մի արդյունք, ոչ մի հարցի պատասխան:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի