«Մեր ձևով». նոր մշակույթ քաղաքական դաշտում և Սամվել Կարապետյանի ուղերձը շարժման ապագայի մասին
Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորվում է մի շարժում, որը օր օրի դուրս է գալիս ավանդական մրցակցությունների և խնամիական խմբերի տրամաբանությունից։ «Մեր ձևով» շարժումն արդեն հասել է մի այնպիսի թափի, որ նկատելի է անգամ ամենասուր քննադատներին․ օրեցօր ավելանում են ոչ միայն շարքային միացողները, այլև մասնագետներ, որոնք տարիներ շարունակ խուսափել էին քաղաքական մասնակցությունից։ Նրանց գրավում է շարժման բաց ու պարզ մեխանիզմը՝ որևէ մեկին չթիրախավորելու, այլ գաղափարի շուրջ համախմբվելու պատրաստակամությունը։ Սա Հայաստանի քաղաքական կյանքում ձևավորում է նոր մշակույթ՝ ազնիվ մրցակցությամբ, հանրային վստահության և պրոֆեսիոնալ աշխատանքի հիման վրա։
Շարժման ակտիվությունը չի սահմանափակվում հայտարարություններով։ Արդեն իսկ նկատվում է, որ «Մեր ձևով» թիմը կենտրոնանում է կառուցողական օրակարգի և երկարաժամկետ լուծումների վրա՝ համատեղելով հստակ ծրագրեր և քաղաքացիական ինքնակազմակերպման մեխանիզմներ։ Ընտրված մարտավարությունը թույլ է տալիս շարժմանը արագ արձագանքել նոր իրադարձություններին, պահպանել խաղաղ և իրավական պայքարի սկզբունքները՝ միաժամանակ չկորցնելով վճռականությունը։
Բայց շարժման ամենամեծ ուժը շարունակում է մնալ նրա հիմնադրի և բարերար Սամվել Կարապետյանի անհատականությունը։ Նրա կալանքը ոչ թե խոչընդոտեց շարժման ընթացքին, այլ հակառակը՝ ընդգծեց այն գաղափարական ուղղությունը, որին հավատում են հազարավոր մարդիկ։ Կարապետյանի նկատմամբ կիրառվող ճնշումները հասարակության զգալի մասի մոտ ընկալվում են որպես քաղաքական հաշվեհարդար և իշխանության վախ սեփական ժողովրդից։ Սա շարժմանը հաղորդեց արդար պայքարի զգացողություն և ուժեղացրեց համախմբումը նրա շուրջ։
Օրերս Կարապետյանը բանտից հանդես եկավ նոր ուղերձով, որտեղ ներկայացրել է շարժման առաջնահերթությունները՝ պետություն–եկեղեցի հարաբերությունների կարգավորում և ազգային արժեքների պաշտպանություն։
Իր նամակում Կարապետյանը նշել է, որ շարժման կազմում գործող աշխատանքային խումբը նպատակ ունի մշակել իրավական և գործնական մեխանիզմներ, որոնք կկանխեն եկեղեցու դեմ ցանկացած ապագա միջամտություն։
«Պետք է այնպես կարգավորել պետություն–եկեղեցի հարաբերությունները, որ որևէ ուժ այլևս հնարավորություն չունենա խարխլելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտը։ Գործող սահմանադրական հիմքերը թույլ են տալիս այս հարցը լուծել մասնագիտական քննարկումների և համատեղ աշխատանքի միջոցով», — ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ կարևոր է նաև հոգևոր կյանքի ներկայությունը հասարակության առօրյա կյանքում։ Նա ընդգծեց, որ հասարակության բարոյական և հոգևոր հիմքերի թուլացումը բացասաբար է ազդում երկրի զարգացման վրա։
«Եթե մարդը զրկված է հոգևոր ու բարոյական արժեքներից, նա չի կարող իրագործել այն դերակատարումը, որն անհրաժեշտ է պետության և հասարակության զարգացման համար», — ընդգծել է Կարապետյանը։
Խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա մշակութային ժառանգության մասին՝ Կարապետյանը հիշեցրել է, որ անկախության տարիներին Հայաստանը բավարար չափով չի ներկայացրել աշխարհին իր հոգևոր ու մշակութային արժեքները։
«Պետք է ապահովենք, որ Հայաստանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լինեն առավել ճանաչելի, իսկ մեր քրիստոնյա նախնիների թողած արժեքային ժառանգությունը՝ տեսանելի և գնահատված միջազգային հանրության կողմից», — նշել է նա։
«Մեր ձևով» շարժումը այսպիսով դառնում է ոչ միայն քաղաքական նախաձեռնություն, այլև նոր հասարակական մշակույթի կրող։ Այն առաջարկում է հավասար մասնակցություն, ազնիվ մրցակցություն, գործնական ծրագրեր և նոր բարոյականություն քաղաքականության մեջ։ Հենց սա է պատճառը, որ օրեցօր լայնանում են շարժման շարքերը, իսկ Կարապետյանի ազատության պահանջը հնչում է արդեն ոչ թե որպես անձնական, այլ որպես ազգային համերաշխության և արդարության պահանջ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ