Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Վտանգների քարտեզը՝ հուսադրող վերնագրերի ետևում

Վաշինգտոնի միջնորդությամբ կայացած վերջին բանակցությունները բերեցին մի փաստաթղթի, որը ներկայացվում է որպես «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» հռչակագիր։ Իրականում դրա սիրտը տնտեսական և տրանսպորտային միջանցքների բացման գաղափարն է՝ հատկապես Ադրբեջանի մայրցամաքը Նախիջևանին կապող ուղին, որը նախատեսվում է անցկացնել Սյունիքով։ Թեև ներկայացվում է որպես ենթակառուցվածքային նախագիծ, դրա քաղաքական հետևանքները շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից։

Այս հռչակագիրը դեռևս լիարժեք պայմանագիր չէ, բայց արդեն իսկ դարձնում է Սյունիքը Հայաստանի ամենախոցելի տարածքը։ Օրակարգի տեխնիկական կողմը պարզ է՝ ավտոմայրուղի, երկաթուղի, էներգետիկ և թվային կապեր, որոնց աշխատանքը խոստանում են թողնել հայկական իրավասության ներքո, սակայն գործնական կառավարումը հանձնվել է միջազգային կոնսորցիումի։ Սա մեծացնում է արտաքին դերակատարների ազդեցությունը Հայաստանի տարածքում և փաստացի ստեղծում է նոր ուժային հավասարակշռություն տարածաշրջանում։ Խնդիրն այն է, որ մինչ օրս բաց են մնում ամենակարևոր հարցերը՝ մաքսային հսկողությունը, անվտանգության ռեժիմը, հայկական կողմի հավասար մուտքը Ադրբեջանի տարածք և հակառակը։ Եթե այս կետերը չլուծվեն հստակ իրավական և տեխնիկական մեխանիզմներով, Սյունիքը մնում է մշտական ճնշման տակ՝ կախված հարևանների կամ միջազգային օպերատորների քմահաճույքներից։

Հռչակագրի ամենավտանգավոր և քողարկված կետերից մեկը սահմանադրական փոփոխության պահանջն է։ Բաքուն խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումը կապում է Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հետ՝ պահանջելով հանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հղումը։ Սա ներքին պառակտման և լեգիտիմության ճգնաժամի ռիսկ է։ Հանրաքվեի արդյունքը ցանկացած պարագայում կարող է նոր ճգնաժամեր բացել Հայաստանի ներսում։ Մյուս կարևոր խնդիրը միջազգային օպերատորի իրավական կարգավիճակն է։ Չնայած հռչակագրում շեշտվում է հայկական իրավասությունը, օպերատորի իրավունքները կարող են փաստացի սահմանափակել Հայաստանի վերահսկողությունը։ Եթե պայմանագրերը կազմվեն ոչ հօգուտ Հայաստանի, իրավական վեճերը կլուծվեն միջազգային արբիտրաժներում, ինչը կարող է Սյունիքը դարձնել մշտական տնտեսական և քաղաքական ճնշման օջախ։

Արցախի հայաթափումից հետո Հայաստանի սահմանների և հատկապես Սյունիքի նկատմամբ ճնշումը դարձավ գլխավոր մարտահրավեր։ Ռուսական խաղաղապահների դուրսբերումից հետո Լեռնային Ղարաբաղի հարցը փակվեց, և ամբողջ բեռը տեղափոխվեց Հայաստանի տարածք։ Այդ իսկ պատճառով Սյունիքը նոր փուլում ստանում է գոյաբանական նշանակություն Հայաստանի պետականության համար։ Այս իրավիճակում հավելյալ վտանգ են ներկայացնում արտաքին և ներքին անակնկալները։ Իրանի կոշտ դիրքորոշումը կարող է հանգեցնել սահմանային լարվածության, քանի որ Թեհրանը դեմ է ցանկացած «գեոպոլիտիկ փոփոխության» իր հյուսիսային սահմանին։ Ռուսաստանի դժգոհությունը, թեև բացահայտ չի արտահայտվում, կարող է դրսևորվել տնտեսական և քաղաքական ճնշումների տեսքով։ Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական շահերը կարող են համընկնել, սակայն դրանք կախված են լինելու Երևանի և Բաքվի վերջնական համաձայնությունից։ Ներքաղաքական ճգնաժամի վտանգ կա Հայաստանում՝ սահմանադրական փոփոխությունների և Սյունիքի շուրջ հասարակական բևեռացման պատճառով։

Հայաստանի իշխանությունը պետք է ապահովի, որ խոստացված «հայկական իրավասություն» արտահայտությունը դառնա ոչ թե ձևական, այլ գործնական․ մաքսային և սահմանային ամբողջական վերահսկողություն, հայկական իրավապահների լիազորություններ, ռազմական բեռների և զինծառայողների տարանցման բացարձակ արգելք։ Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել համաչափություն՝ Հայաստանի համար ամրագրելով նույն պայմաններով անցում դեպի Ադրբեջան և այլ ուղղություններ։ Պայմանագրում պետք է հստակ գծված լինեն այն մեխանիզմները, որոնք թույլ կտան խախտումների դեպքում դադարեցնել կամ վերանայել պարտավորությունները։ Վերջապես, արտաքին հավասարակշռության համար պետք է Իրանի հետ մշակել տնտեսական փոխադարձ շահեր և հստակեցնել միջազգային մոնիթորինգի համակարգը։

Վաշինգտոնի գործընթացը Հայաստանի համար կարող է դառնալ տնտեսական հնարավորությունների պատուհան, եթե այն իսկապես ծառայի երկրի սուվերենության ամրապնդմանը։ Բայց նույն գործընթացը պարունակում է նաև Սյունիքի անվտանգության ամենամեծ ռիսկերը։ Արցախի կորուստից հետո Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նոր սխալ՝ սեփական տարածքը վերածելով մշտական ճնշման և շանտաժի գործիքի։