Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Փաշինյանը հիշել Եվրամիությանը

Երեկ Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Թրամփի ուղու» կառուցմանն ու գործարկմանը մասնակցելու համար երրորդ երկրները պետք է ոչ միայն Հայաստանի, այլև Միացյալ Նահանգների համաձայնությունը ստանան։ «Թրամփի ուղին» քննարկվում է ՀՀ-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Կարող է ներգրավել ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն։ «Իհարկե, մենք շահագրգռված ենք, Եվրամիությունը մեզ համար վստահելի գործընկեր է, և ցանկանում ենք, որ ավելի վստահելի շատ գործընկերներ ներգրավվեն։ Բայց էլի, զուտ կոռեկտության առումով, ֆիքսվել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն են թեման քննարկում, և երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում»,– ասել է Փաշինյանը։

Նշենք, որ այս կերպ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ապահովագրել իրեն։ Բանն այն է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը ունի 2-3 տարվա կյանք ըստ պայմանավորվածությունների, և Նիկոլ Փաշինյանն այժմ փորձում է ապահովագրել իրեն՝ Միացյալ Նահանգներից բացի, նաև Եվրամիությանը ներգրավել այդ ճանապարհի շինարարությանը, որպեսզի, երբ Թրամփից հետո ԱՄՆ քաղաքականությունը փոխվի, ճանապարհի վերահսկողությունը կարողանա հանձնել Եվրամիությանը։ Բնական է, Հայաստանի իշխանությունները չեն էլ փորձի TRIPP-ում ներգրավել Ադրբեջանին։ Ավելին, Ադրբեջանի խոսույթը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ թույլ չի տալիս նման որևէ հեռանկար։ Այժմ Փաշինյանն էլ հասկանում է, որ կարող է ճանապարհի հարցում խնդիրներ ունենալ, ուստի, բացի Միացյալ Նահանգներից, փորձում է ներգրավել նաև Եվրամիությանը, և ըստ էության, Ստրասբուրգում արած նրա հայտարարությունը դրա նախերգանքն էր։ Եվրամիությունն ինքն էլ դեմ չէ մասնակցել այս ծրագրին հավասարը հավասարի պես և նույնիսկ պատրաստ է որոշակի գումարներ ներդնել։

Նանե Առաքելյան