Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Փաշինյանի մանիպուլյացիաները ԵԽԽՎ-ում

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է, թե փախստականների վերադարձի թեման համարում է վտանգավոր խաղաղության գործընթացի համար։ Պատասխանելով եվրապատգամավորներից մեկի հարցին՝ Փաշինյանն ասել է. «Եվ ընդհանրապես, փախստականների վերադարձի թեման էս համատեքստում՝ բոլոր փախստականների վերադարձի թեման, ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտները, այդ թվում՝ Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է, թվում է, հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի»։

Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, Փաշինյանն ընդգծեց, որ պետք է կենտրոնանալ հենց այս բանաձևի վրա և չանդրադառնալ վիճահարույց հարցերին։ «Եվ առաջիկա տասնամյակներում, եթե շատ ուղիղ և գուցե ոչ էդքան դիվանագիտական լեզվով ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա»,– ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է արցախցիների ճակատագրին, ապա Հայաստանի վարչապետը, ԵԽԽՎ-ի առջև ներկայացնելով իր տեսլականը, նշել է, թե միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստականները պետք է հաստատվեն Հայաստանում՝ որպես Հայաստանի քաղաքացիներ։ Փաշինյանն ասել է, որ արդեն իսկ արցախցիներին տներով ապահովելու ծրագիր են սկսել, որը թեև դժվարությամբ է աշխատում, բայց հույս ունեն, որ առաջիկայում այն ավելի արդյունավետ կգործի։

Այն, որ նույնիսկ այդ հարցում է նա ստում, կարելի է համոզվել՝ հետևելով արցախցիների և նրանց իրավունքների պաշտպանության զբաղվող կառույցների հայտարարություններին։ Արցախի օմբուդսմենի տվյալներով՝ սեպտեմբերի դրությամբ տեղահանված 16 հազար արցախցիներ արդեն հեռացել են Հայաստանից՝ սոցիալական ծրագրերում, այդ թվում՝ բնակարաններով ապահովման ծրագրում առկա խնդիրների պատճառով։ Շահառու հանդիսացող 25 հազար ընտանիքներից բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում բնակարանի սերտիֆիկատ են ստացել 2 հազար 938-ը, որից իրացվել է ընդամենը 972-ը։ Այսինքն՝ 25 հազար շահառու ընտանիքներից անգամ հազարը դեռ բնակարան չեն ստացել։

Հունիսին էլ Լեռնային Ղարաբաղից տեղահանված արցախցիների զգալի մասը Կառավարության որոշմամբ զրկվեց 50 հազար դրամ աջակցությունից։ Փաստացի, ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում արցախցիներին Հայաստանում ինտեգրելու, նրանց սոցիալական կարիքները լուծելու համար։ Ընդհակառակը, ամեն բան անում են՝ Հայաստանից դուրս մղելու համար։

Լուսինե Հարությունյան