Երևանում 3 օտարերկրացի երիտասարդներ առևանգել են իրենց համերկրացուն, ծեծել, թալանել ու պահանջել 1 մլն դրամ
Սեպտեմբերի 27-ին` ժամը 21.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի օտարերկրացի և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայի մոտակայքում քաղաքացի է կորել, և մեկ միլիոն դոլար են պահանջում նրան վերադարձնելու համար։ Հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին տեղեկացնում են, որ մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և արդեն առավոտյան ժամը 6-ին մոտ առևանգված օտարերկրացին վարչությունում էր:
«25-ամյա երիտասարդը տվել է հաղորդում, որ սեպտեմբերի 27-ին` ժամը 16:30-ի սահմաններում, իրեն են մոտեցել ազգակից անձինք, սավանով իր դեմքը փակել, ծեծել և իր գրպանից հափշտակել 60 հազար դրամ: Այնուհետև իրեն նստեցրել են ավտոմեքենա, տարել անհայտ վայր, որտեղ զանգահարել են իր ծանոթներին ու պահանջել խոշոր գումար, ինչը չստանալուց հետո իրեն բերել են Ռոմանոս Մելիքյան փողոց և ազատ արձակել։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Մարդուն առևանգելու, ավազակության և շորթման հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել են տուժածի համերկրացի երեք տղամարդիկ` 27, 23 և 22 տարեկան:
Սեպտեմբերի 28-ին` ժամը 19:26-ին, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում երեքն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են վարչություն, ապա` ներկայացվել նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի