Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

5․019․829 դրամ «Մունք» տեխնոդպրոցին․ «Իմ անտառ Հայաստանը»՝ հոկտեմբերի շահառու

5․019․829 դրամ՝ սա «Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա արդյունքն է, որն ամբողջությամբ ուղղվելու  է Արցախում ստեղծված և այժմ իր գործունեությունը Հայաստանում շարունակող «Մունք» տեխնոդպրոցի «Մասնագիտացում» ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ Լոռու մարզի ավելի քան 120 երիտասարդներ իրենց ծննդավայրում կստանան մասնագիտական կրթություն։

Հոկտեմբեր ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն է՝ իր բացառիկ ու հատկանշական «Սիմֆոնիկ անտառ» ծրագրով։

IDBank-ի և Իդրամի հարղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է «Իմ անտառ Հայաստանը» «Մի դրամի ուժի» լավագույն գործընկերներից է ու մեր համատեղ մի քանի ծրագրերի արդյունքը մինչև օրս տնկված ավելի քան 30 000 ծառն է։ Սակայն այս ծրագիրը ոչ միայն բնապահպանական է, այլ նաև էությամբ բացառիկ ու, բնականաբար, մենք մեծ ոգևորությամբ միացանք «Սիմֆոնիկ անտառ» ծրագրի գաղափարին։ Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը լավագույնս կմիավորի մշակույթը, բնությունն ու մարդկանց՝ ի դեմս «Մի դրամի ուժի» գաղափարակիցների ու մեր հավատարիմ հաճախորդների, որոնց Idram&IDBank հարթակներով կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ ամիս շարունակ իրենց կողմից մեկական դրամներ կփոխանցեն «Սիմֆոնիկ անտառին»։

Անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբինն է, որը նշում է իր ստեղծման 20-ամյակը։ Հոկտեմբերի 23-ին նվագախումբը, ի նշանավորումն նոր անտառի հիմնադրման, խորհրդանշական համերգ է ունենալու, որի գլխավոր հովանավորն IDBank-ն է։  Հանդիսատեսը, գնելով տոմս, տնկում է ծառ «Սիմֆոնիկ անտառում»:

«Իմ անտառ Հայաստանի» հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը նշում է․ «Հպարտ ենք որպես շահառու համագործակցել «Մի դրամի ուժի» հետ 2022 թվականից ի վեր։ Միասնական գործը իրական փոփոխություններ կատարելու լավագույն միջոցն է, և IDBank-ն ու Իդրամը այս նախաձեռնությամբ միավորում են իրենց շահակիցներին՝ իմաստալից նպատակների շուրջ։ Անտառներ տնկելը երկարաժամկետ ձեռնարկ է, և չնայած երկիրը բախվում է բազմաթիվ հրատապ կարիքների, անհրաժեշտ է նաև երկարաժամկետ մտածել։ Անտառները կենսական նշանակություն ունեն մեր մոլորակի վրա կյանքի համար, դրանք պաշտպանում են ջրային ռեսուրսները և պահպանում հողի որակը գալիք սերունդների համար»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ