Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Սահող իրականություն առանց խարիսխների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պոստմոդեռնիզմն ի հայտ եկավ XX դարի երկրորդ կեսին՝ որպես մոդեռնիզմի քննադատություն, ընդգծելով սոցիալական և տնտեսական գործընթացների բազմազանությունը, փորձի հարաբերականությունը և «ընդհանուր ճշմարտության» բացակայությունը։ Տնտեսության զարգացման տեսանկյունից պոստմոդեռնիստական մոտեցումներն առաջարկում են հետևյալ հիմնական սկզբունքները՝ բազմազանության և կառուցվածքային զարգացման ճանաչում: Պոստմոդեռնիստները վստահ են, որ տնտեսությունը չի կարող մեկ տրամաբանության կամ տնտեսական մեկ ընդհանուր մոդելի արդյունքում ամբողջովին բացատրելի լինել։ Տնտեսական զարգացումը կախված է տեղական, սոցիալական, մշակութային և պատմական բովանդակությունից։ Որպես հետևանք՝ տնտեսական քաղաքականությունը պետք է լինի ճկուն, տեղային և բազմաշերտ։ Օրինակ՝ զարգացման քաղաքականությունը, որը հաջողվել է Ասիայում, պարտադիր չէ արդյունավետ լինի Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում։ Պոստմոդեռնիստական մոտեցումները չեն ընդունում դասական տնտեսական մոդելների՝ որպես հավերժական և համընդհանուր ճշմարտության աղբյուր։ Դրանք քննադատում են, օրինակ՝ նեոդասական մոդելի կամ տարածքային զարգացման տեսությունների ընդհանուր և նույնանման կիրառությունը։ Փոխարենը նրանք կարևորում են տեղական փորձի, համայնքային նախաձեռնությունների և սոցիալական ինստիտուտների դերը։ Պոստմոդեռնիստական մոտեցումներում ընդգծվում է, որ տնտեսական գործընթացները ոչ գծային են՝ ներառելով անորոշությունը, անկայունությունը և անկանխատեսելիությունը։ Տնտեսական աճը և զարգացման ուղիները չեն հետևում որևէ պարզ «պատճառահետևանքային» տրամաբանության, այլ դրանք կարող են փոփոխվել սոցիալական կամ քաղաքական պայմաններից, տեխնոլոգիական նորարարություններից կամ համաշխարհային շուկաների ազդեցությունից։

Հայաստանի տնտեսությունը անկախության ձեռքբերումից ի վեր զարգացել է մի բացառիկ, բազմաշերտ և հաճախ ոչ կանխատեսելի ուղիով, որը լավագույնս կարելի է դիտարկել պոստմոդեռնիստական տեսանկյունից՝ որպես «սահող իրականություն առանց խարիսխների». այնպիսի իրականություն, որտեղ ոչ մի գործոն, ոչ մի քաղաքականություն կամ տնտեսական մոդել երբևէ չի գործում՝ որպես միակ, հաստատուն և անշարժ հիմք։

Այս սահող իրականությունը բնորոշվում է տեղայնացված, բազմաշերտ, ոչ գծային և սոցիալական խտացված գործընթացներով, որտեղ փոքր փոփոխությունները կարող են առաջացնել անսպասելի, հաճախ մեծ ազդեցություններ, իսկ մեծ նախաձեռնությունները երբեմն չեն տալիս կանխատեսվող արդյունքներ։ Հայաստանի տնտեսության զարգացման տարբեր փուլերում շինարարության և ծառայությունների ոլորտներում տարբեր տարիներին պարբերաբար կրկնվող կտրուկ աճը կամ նվազումը լավագույն օրինակն է այս ոչ գծային գործընթացների. փոքր աճը կամ շուկայի փոփոխությունը կարող է առաջացնել արագ վերելք կամ վայրէջք, որը հետագայում հանգեցնում է գների տատանումների, աշխատաշուկայի կարճաժամկետ ճգնաժամերի և որոշ դեպքերում տնտեսության որոշ հատվածների կայունության կորստի։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում տնտեսական զարգացումը մշտապես եղել է փոփոխվող և հաճախ անսպասելի, ինչը հանդիսանում է պոստմոդեռնիստական մոտեցման հիմնաքարերից մեկը՝ իրականությունը դիտարկել որպես սահող և բազմաշերտ համակարգ՝ առանց որևէ խարիսխի:

Հայաստանում տնտեսական զարգացումը բազմակենտրոն է. Երևանը կենտրոնացած է ծառայությունների, ֆինանսների և տեխնոլոգիական ոլորտների վրա, մինչդեռ մարզերում գերակշռում են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և փոքր ձեռնարկությունները: Այս բազմակենտրոնությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ճկուն, տեղայնացված քաղաքականություն, որը հաշվի կառնի տեղական առանձնահատկությունները, սոցիալական շերտերի կարիքները և մշակութային պայմանները: Պոստմոդեռնիստական մոտեցումները կարևորում են սոցիալական և մշակութային գործոնների ընդգրկումը տնտեսական գործընթացներում: Հայաստանի օրինակով արտագնա աշխատանքից ստացված դրամական փոխանցումները և համայնքային ներդրումները կարող են մեծ դեր խաղալ տեղական զարգացումների խթանման գործում՝ ցույց տալով, որ տնտեսական գործընթացները սահմանափակված չեն միայն ֆինանսական գործոններով: Ընդ որում, սոցիալական շերտերը, մշակութային առանձնահատկությունները և համայնքային կառուցվածքները որոշիչ դեր կարող են խաղալ կայունության ապահովման և տնտեսական աճի գործում:

Արտաքին միջավայրի ազդեցությունը ևս կարևոր է: Հայաստանի փոքր և բաց տնտեսությունը խիստ կախված է համաշխարհային շուկաներից, տարածաշրջանային քաղաքականությունից և հարևան երկրների տնտեսական դինամիկայից: Մի փոքր փոփոխություն արտաքին միջավայրում, օրինակ՝ տարածաշրջանային լարվածությունը, COVID-19 համաճարակը կամ միջազգային առևտրային պայմանների փոփոխությունը, և դա զգալիորեն ազդում է տեղական տնտեսական զարգացումների վրա: Հայաստանում տեղեկատվական ոլորտների զարգացումը, ստարտափների և փոքր բիզնեսի գործունեությունը ցույց են տալիս, որ փոքր և ճկուն նախաձեռնությունները կարող են փոփոխություններ մտցնել աշխատաշուկայի, միջին դասի ձևավորման և տնտեսական կառուցվածքի ամբողջ ոլորտում: Սա նույնպես ընդգծում է «սահող իրականություն առանց խարիսխների» գաղափարը, որտեղ ոչ մի ցուցանիշ կամ ոլորտ չի գտնվում անշարժ վիճակում, և յուրաքանչյուր նոր ազդեցություն փոխակերպում է տնտեսությունը ամբողջությամբ:

Ներկայում Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ ձևակերպված չեն տնտեսության զարգացման մեխանիզմները և տարածաշրջանային ռազմավարությունները, ինչը տնտեսության տարբեր հատվածներում և ոլորտներում առաջացրել է ոչ կանխատեսելի և անհամաչափ զարգացումներ: Տնտեսական քաղաքականությունը դիտարկվում է որպես համընդհանուր, առանց տեղայնացված ու բազմաշերտ տեսլականի, և արդյունքը ամեն անգամ ապացուցում է քաղաքականության ոչ արդյունավետությունը. նույնիսկ փոքր տնտեսական շոկերը կամ շինարարության ու ծառայությունների ոլորտների պարբերական կտրուկ տատանումները կարող են առաջացնել համակարգային տատանումներ, խափանել աշխատաշուկայի և զբաղվածների եկամուտների համաչափ և կայուն զարգացումը: Ներկայում տարածաշրջանային քաղաքականությունը անտեսում է մարզային և համայնքային առանձնահատկությունները, ինչը երկրի սոցիալական և տնտեսական ներուժը կրճատում է և խորացնում է անհավասարությունը: Միաժամանակ, անհետևողական տարածքային կառավարումը չի նպաստում նորարարության խթանման և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար, քանի որ կենտրոնացած է միայն մայրաքաղաքային և ավանդական ոլորտների վրա՝ ստեղծելով «կենտրոնացման ուժեղացում», որը մշտապես խափանում է տեղային տնտեսական ինքնավարությունը և սահմանափակում է կայուն զարգացումը: Հայաստանում տնտեսության զարգացման ժամանակակից մոտեցումների կիրառումը հնարավորություն կընձեռի մշակել բազմաշերտ, ճկուն և տեղայնացված տնտեսական քաղաքականություն՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, սոցիալական շերտերի կարիքները, նորարարությունը և արտաքին ազդեցություններին արձագանքը: Տնտեսական քաղաքականությունը պետք է ներառի փոքր և միջին ձեռնարկություններ, նորարարական ոլորտներ և համայնքային նախաձեռնություններ՝ ապահովելով երկարաժամկետ կայուն և ներառական զարգացում:

Սահող իրականություն առանց խարիսխների՝ այս գաղափարը, որը զարգացող երկրներում դրսևորվել է տարբեր փորձերով և արդյունքներուվ, ընդգծում է, որ տնտեսությունը պետք է դիտարկել որպես բազմաշերտ, փոխկապակցված, սոցիալական և մշակութային գործոններով հագեցած համակարգ, որտեղ տեղային փորձը, նորարարությունը, սոցիալական գործոնները և արտաքին միջավայրի ազդեցությունը միասին ձևավորում են տնտեսական աճի և կայունության իրական հնարավորություններ: Այս տեսլականը կարող է դառնալ Հայաստանի ապագա այլընտրանքային տնտեսական քաղաքականության հիմք՝ ապահովելով երկարաժամկետ կայուն և ներառական զարգացում և հարմարվելով ոչ գծային և բազմաշերտ իրականության պայմաններին:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում