Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մաեստրո Վալերի Գերգիևի երևանյան համերգի գործընկերը

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ մաեստրո Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։

Ծրագրում հնչեցին հայտնի երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ №1-ը և Գուստավ Մալերի 4-րդ սիմֆոնիան։ Երեկոյի յուրահատուկ պահերից էր նվագախմբի մենակատար, ջութակահար Պավել Միլյուկովի ելույթը։

«Մաեստրո Վալերի Գերգիևի համերգները միշտ առանձնահատուկ իրադարձություն են, որոնք հանդիսատեսին նվիրում են դրական զգացողություններ։ Մենք ուրախ ենք աջակցել նման նախաձեռնություններին, որոնք արվեստն ու մշակույթը հասանելի են դարձնում ավելի լայն լսարանի», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն աջակցում է Հայաստանում մշակութային նախագծերին և նախաձեռնություններին։ Դրանց թվում են՝ համագործակցությունը միջազգային ARMMONO թատերական փառատոնի հետ, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին աջակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային գրադարանների գրքային ֆոնդերի համալրմանն ուղղված Newmag BOOK DONATION երկարաժամկետ ծրագիրը։ Բանկը պարբերաբար հանդես է գալիս որպես արվեստի և մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների հովանավոր։

Նշում:

Վալերի Գերգիևը ժամանակակից ամենաազդեցիկ դիրիժորներից մեկն է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր։ 1988թ․-ից հանդիսանում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: