Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Նախընտրական փուլ՝ երկու սխալով․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Մենք անընդհատ  քննարկում ենք, թե ո´վ կմասնակցի առաջիկա ընտրություններին, ո´ւմ հետ և ում փողերով, և սխալվում ենք՝  կարծելով, թե դրանից է կախված արդյունքը։
Մենք համառորեն անտեսում ենք ամենակարևորը հարցը. իսկ ո՞վ է քվեարկելու, ո՞ր հասարակությունն է գնալու ընտրությունների։ Բայց հենց սրանից է կախված ընտրությունների արդյունքը։
Կա երկու խոշոր տարբերակ.
 
«Ցածր սոցիալական պատասխանատվությամբ հասարակություն»   
 
Գործող իշխանության սցենարն է՝ ընտրություններին ունենալ սոցիալապես անպատասխանատու հասարակություն՝ անտարբեր,  մեզ ոչինչ չի հետաքրքրում, մեզնից բան կախված չէ, որը պատրաստ է լսել և մարսել ցանկացած սուտ և ապուշություն։ Կամազուրկ և պարտված  հոգեվիճակով։ Դա հնարավոր է, որովհետև բազային մակարդակում մենք գործ ունենք պարտության հասարակության հետ, որն ինքնին լրջագույն խնդիր է՝ իր բարդ յուրահատկություններով։ Իսկ եթե երկրում դեռևս  չկա ունակ ուժ, որն այս խնդիրը գիտակցում է և ճիշտ աշխատում է դրա շտկման ուղղությամբ, ապա սա լրիվ իրատեսական զարգացում է։ Իշխանությունն անխնա շահագործելու է  այդ  հոգեվիճակը։ Որևէ նորմալ իշխանություն իրեն նման բան թույլ չէր տա, այլ կփորձեր գնալ հասարակությունը բուժելու ուղղությամբ։
 
Մոտիվացված, շահախնդիր հասարակություն
 
Փոփոխության ուժերի խնդիրն է՝ ընտրությունների շեմին ունենալ փոփոխությունների պատրաստ, մոտիվացված, պարտությունը որպես փաստ, բայց ոչ՝ որպես մշտական հոգեվիճակ ընդունող հասարակություն։
Հասարակությանն ընտրությունների օրվան պետք է պատրաստել այսօրվանից (իրականում՝ երեկվանից էր պետք)։ Այդ օրը լինելու է քվեարկությունը, իսկ ընտրությո´ւնը քաղաքացու մտքում, սրտում պետք է ձևավորել այսօրվանից։
 
Այս համատեքստում կա երկու խոշոր սխալի հնարավորություն. ոչինչ չանել, սպասել ընտրություններին, ինչը կբերի շոկային ձախողման, կամ՝ իսկապես հասկանալ, որ պետք է աշխատել, և անել սխալ աշխատանք։ Այս երկու սխալն էլ այս պահին կատարվում է։ Մյուս կողմից, կան բոլոր հնարավորությունները՝ ճիշտ քայլերով հասնելու շատ լավ արդյունքի։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծերի խումբ