Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Թուրքական ավիաընկերության մուտքը ծանր հետևանքներ կունենա

Նախօրեին հայտնի դարձավ, որ թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։ «Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշել է կանոնավոր չվերթեր իրականացնել Ռումինիայի Տիմիշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ հաշվի առնելով հնարավորությունները և շուկայական իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքական ավիաընկերության մուտքը հայկական շուկա վտանգավոր է մի շարք առումներով։ Բանն այն է, որ թուրքական ավիաընկերությունը սկսել է էքսպանսիա իրականացնել բոլոր այն երկրներում, որոնք գտնվում են, այսպես կոչված, «Միջին միջանցքի» վրա։ Ամիսներ առաջ թուրքական ընկերությունը գնել է Ալմաթայի օդանավակայանը, այժմ էլ բանակցում են Աստանայի օդանավակայանի վերաբերյալ։ Եթե Բաքվի օդանավակայանը վաճառելու որևէ ծրագրեր չկան, ապա Հայաստանի դեպքում որևէ բան բացառել հնարավոր չէ։ Բանն այն է, որ թուրքական ընկերությունը գերազանցում է իր մրցակիցներին գին-որակ հարաբերակցությամբ՝ թե ինքնաթիռներն են լավը, թե՛ սպասարկումը և թե՛ գները։ Ուստի, հայկական շուկայում հայտնվելու դեպքում թուրքական ավիաընկերությունները բավականին լուրջ մրցակից են դառնալու հայկական և օտարերկրյա այլ ավիաընկերությունների համար։ Նաև կարողանալու են ծածկել շատ ավելի մեծ թվով ուղղություններ, քան մյուս բոլոր ավիաընկերությունները։

Արդյունքում հայ սպառողը, օգտվելով ավելի էժան և ավելի որակյալ ավիաընկերության ծառայությունից, ֆինանսապես, անձնապես ավելի մեծ օգուտներ կստանա, բայց արդյունքում կվտանգվի երկրի անվտանգությունը։ Ի դեպ, թուրքական ավիաընկերությունները նաև դեպի Անթալիա չվերթներ են իրականացնելու, և նման ուղղություններն ավելի էժան կլինեն, քան դեպի Եգիպտոս, Կիպրոս կամ Հայաստանում ընդունված այլ ուղղությունները։ Արդյունքում հայ հանգստացողների մի մասն էլ կանցնի այլևս թուրքական հանգստավայրերին, և, ի վերջո, դա ծանր, լուրջ հետևանքներ կունենա ընդհանրապես հայկական զբոսաշրջության և տնտեսության համար։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք չի բացառում, որ ինչ-որ պահի թուրքական թուրքական կողմը հ սեփական անունով կամ էլ օվշորային որևէ այլ ընկերության միջոցով գնի «Զվարթնոց» օդանավակայանը և արդյունքում Հայաստանի օդային դարպասներն ամբողջությամբ հայտնվեն թուրքերի ձեռքին։

Էլինա Եղոյան