Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Փաշինյանը գրոհում է Վաղարշապատը մի քանի թևերով

Կոռուպցիայի մեջ մեղադրվող Դիանա Գասպարյանի պաշտոնանկությունից հետո, առանց քաղաքապետ մնացած Վաղարշապատում մեկնարկում են ՏԻՄ ընտրությունները, արդեն այսօրվանից սկսած կուսակցություններն ու քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը ընտրություններին մասնակցելու համար։ Առաջադրված ուժերի գրանցումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ից 17-ը։ Առայժմ հայտնի են միայն 4 ուժեր, որոնք հստակ հայտնել են մասնակցության վերաբերյալ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ քաղաքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, «Ժառանգություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է նախկին մի զինվորական, «Մայր Հայաստան» դաշինքը՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, որի ցուցակի առաջին համարերը վարչական շրջանների նախկին ղեկավարներ են լինելու։

Երեկ առաջադրվելու մտադրության մասին հայտնել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը, ընդ որում հստակ է, որ այս կուսակցությունը ընտրություններին մասնակցում է գործող իշխանություններին աջակցելու, ընդդիմությունից ձայներ փախցնելու համար։ Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «թույլ չեն տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել Միութենական պետություն»։ «Վաղարշապատը Գյումրի-2 չի դառնալու»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մյուս քաղաքական ուժերի առաջադրումների մասով դեռևս հստակություն չկա, բայց ակնհայտ է, որ Վաղարշապատում ընտրությունները բավական թեժ են լինելու, գործող իշխանությունները արմատական ընդդիմադիր ուժերի դեմ պայքարելու են ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, այլև, ինչպես «Հանրապետության» դեպքում, փսևդո-ընդդիմադիր ներկայացող ուժերով, որոնց միջոցով էլ փորձելու են կրկին վերարտադրվել Վաղարշապատում, որը, նշենք՝ բավականին լուրջ ազդեցություն կարող է ունենալ, առավել ևս, որ Փաշինյանը մտադիր է այս ընթացքում նաև փորձ ձեռնարկել՝ գրոհելու Վեհարանը և հեռացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Արևիկ Ծատուրյան