Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Փաշինյանը լկտիանում է ընդդիմության անատամության պատճառով

Խորհրդարանական ընդդիմության անատամության դրսևորումները գործող իշխանություններին` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական անգամ լկտիանալու հնարավորություն են տվել և, ըստ էության, թերևս պետք է համաձայնվել Նիկոլ Փաշինյանի որոշ պնդումների հետ այս մասով։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը վիճել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։

«Դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու մեջ, և ես ուզում եմ առիթից օգտվել և ձեզ մեղադրել սուտ ասելու մեջ, որովհետև եթե ձեր ասածները ճիշտ լինեին, դուք էս վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ էիք արել: Վաշինգտոնի հռչակագրից հետո, Խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո ի՞նչ գործ ունեք խորհրդարանում: Եթե ամեն ինչ այդպես վատ է, դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչի՞ եք եկել այս փափուկ աթոռներին նստել. կանգնեք, էլ չնստեք. ի՞նչ գործ ունեք այստեղ: Բա որ այդ ամեն ինչը ճիշտ է, բա ո՞ւր են ձեր զանգվածները, ո՞ւր է ձեր հեղափոխությունը, համակերպվո՞ւմ եք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի՞, բա եկել նստել եք, գործուղումների եք գնում»,- նշել է Փաշինյանը։

«Հայաստան» դաշինքից մեկ այլ պատգամավորի՝ Ագնեսա Խամոյանի հարցին էլ Փաշինյանը ընդհանրապես զավեշտալի պատասխան է տվել։ «Ե՞րբ պարզեցիք, որ դատավոր Արմեն Դանիելյանը գանձ է, պատմեցի՞ք արդյոք ՄԻԵԴ նախագահին, որ օրենքի, իրավունքի, դիկտատուրայի շրջանակում Արմեն Դանիելյանին վերաքննիչից տարել եք վճռաբեկ դատարան»,- Փաշինյանին հարցրել է Ագնեսա Խամոյանը։ «Եթե գանձ եք փնտրում, հայելու մեջ նայեք ձեզ, ձեզնից և ձեր ֆրակցիայից ավելի արժեքավոր գանձ մեզ համար պարզապես գոյություն չունի, և մենք դրա համար ձեզ այդպես փայփայում ենք»,– պատասխանել է Փաշինյանը։ Իսկ ընդդիմությունը ասելիք չի ունեցել իշխանությունը զավթածի այս հեգնական հայտարարություններին։

Ըստ էության, Փաշինյանը ճիշտ է ասում։ Եթե ընդդիմությունը վստահ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դավաճան է, պետք է հեղափոխություն անեին, այլ ոչ թե խորհրդարանում «պարոն վարչապետ»-ով դիմեին նրան։ Եվ բնական է, որ նման պայմաններում «Քաղպայմանագիրը» շարունակի լկտիանալ ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։

Մերի Ալեքսանյան