Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

Ucom-ը Silicon Mountains 2025 գագաթնաժողովի պլատինե գործընկերն է

Հոկտեմբերի 14-ին Երևանը կվերածվի նորարարության կենտրոնի «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով կկայանա ամենամյա Silicon Mountains 2025 գագաթնաժողովը։ Ucom-ն այս տարի ևս հանդես է գալիս որպես միջոցառման պլատինե գործընկեր՝ աջակցելով այն հարթակին, որը միավորում է ապագայի լուծումները ստեղծողներին։ 

Գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր   փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։  

Ucom-ի աջակցությամբ, գագաթնաժողովին՝ որպես հատուկ հյուր կմասնակցի նաև Nokia-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայում շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը։ 

«Մեր բոլոր նախաձեռնությունների նպատակն է ապահովել հաճախորդների համար առավել որակյալ և արդյունավետ փորձառություն։ Արհեստական բանականության կիրառումը մեզ հնարավորություն է տալիս բարձրացնել այդ նշաձողը նոր մակարդակի։ Ucom-ում մենք վստահ ենք, որ Հայաստանի առաջընթացը անմիջականորեն պայմանավորված է տեխնոլոգիաների զարգացմամբ, և հենց այդ պատճառով մենք առաջնահերթ ենք համարում աջակցել նախաձեռնություններին, որոնք խթանում են երկրի զարգացումը։ Այսպիսով, Ucom-ը ներդրում է կատարում ոչ միայն սեփական աճի, այլև ողջ ոլորտի ապագայի մեջ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Արդեն 9-րդ անգամ մենք համախմբում  ենք Հայաստանի և միջազգային փորձագետներին մեկ հարթակում՝ փոխանակվելու գիտելիքներով և նորարարական փորձով։ Այս տարի մենք որոշել ենք ֆորմատային փոփոխություն կատարել, որը, վստահ եմ, միջոցառումը կդարձնի ավելի ինտերակտիվ և հետաքրքիր։ Մեր խոսնակները, որոնք ներկայացնում են ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղեր, փորձելու են բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը։ Սա հնարավորություն է ոչ միայն լսելու աշխարհի առաջատար մասնագետներին, այլև միասին գտնելու նորարարական լուծումներ, որոնք կարող են հարստացնել Հայաստանի տեխնոլոգիական ապագան», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Գագաթնաժողովի ընթացքում հատուկ VIP տարածքներում կանցկացվեն B2B և անհատական հանդիպումներ խոսնակների հետ։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողություն։  Ucom-ը ներկայացված կլինի հատուկ տաղավարով, որտեղ մասնագետները կներկայացնեն ընկերության առաջարկները՝ հատուկ բիզնեսների համար։ 

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովն արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։