Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի պաշտոնական բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը:

Վարչապետը շրջայց է կատարել շենքում,  ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ շենքի և ավտոկայանատեղիների կառուցման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև սարքավորումների և կահույքի ձեռքբերման  համար 2024 թ. ծախսվել է 810.4 մլն դրամ, իսկ 2025թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ շուրջ 1.2 մլրդ դրամ:  Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից: 

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որտեղ ներկայացվել են առկա հնարավորություններն ու կենտրոնի գործունեությունից ակնկալվող արդյունքները:

Վարչապետը ծանոթացել է նաև «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին և նմուշներին, PMI Science ինժեներական լաբորատորիաների գործունեությանը:

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաներին  հետաքրքրող հարցերին: Դրանք վերաբերել են ոլորտի հետագա զարգացմանը, ՀՀ Կառավարության արտաքին բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը և այլ թեմաների:

Ինժեներական քաղաքը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործուն և առանցքային աջակցությամբ, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, ձևավորելով  ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ՝ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։