Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

YoHealth-ը Concordia Summit 2025-ին ներկայացրել է իր զարգացման յոթ հիմնական ուղղությունները

YoHealth-ը`որպես Concordia Summit-ի ամենամյա հովանավոր, սեպտեմբերի 21-24-ը Նյու Յորքում մասնակցել է միջոցառմանը՝ ներկայացնելով իր նորարարական լուծումները և կիսվել հաճախորդակենտրոն և անվտանգ միջավայր ստեղծելու իր քաղաքականությամբ։

YoHealth-ն առողջ ապրելակերպի զարգացմանն ու ոլորտի ձևավորմանն ուղղված հավելված է, որն այս պահին ընթանում է զարգացման հիմնական յոթ ուղղությամբ։ Միջոցառմանը YoHealth-ը ներկայացրել է այդ ուղղությունները՝ ընդգծելով առողջապահական ոլորտում դրանց փոխակերպող ազդեցությունը։  Այս ուղղությունների համատեքստում ընկերությունն իր ուշադրությունը կենտրոնացնում է հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման, իրական ժամանակում իրականացվող մոնիթորինգի և  անհատականացված առաջարկների ավտոմատացման և հիվանդների իրազեկվածության բարձրացման գործընթացի կայացման վրա։ Մոտեցման հիմքում պարգևատրումների միջոցով առողջ կենսակերպի խրախուսումն է։ 

Concordia Summit 2025-ին ներկա են եղել ընկերությունների խմբի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը, գործառնական գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը, Web3 ղեկավար Արմեն Չախոյանը։ Վերջիններս անդրադարձել են ժամանակակից տեխնոլոգիաների վերափոխող ազդեցությանն առողջապահական ոլորտի վրա՝ կանխարգելումից մինչև անհատականացված խնամք։

Գործառնական գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը խոսել է նաև YoHealth-ի  ինտերֆեյսի մասին, որի շնորհիվ  բարելավվում է օգտատերերի փորձառությունը։ Բաղդասարյանի խոսքով` YoHealth-ում վերջնական ֆունկցիոնալ ներկայացնելու փոխարեն ընկերությունն այժմ թողարկում է դրա նախնական տարբերակը և հրավիրում համայնքին փորձարկել այն: «Օգտատերերի հետ հետադարձ կապի հնարավորությունն աշխատում է շատ ավելի արդյունավետ, քան ավանդական որակի ապահովումը՝ օգնելով հասկանալ, թե ինչ է պետք փոխել և բարելավել», - նշել է նա։

Հովանավորելով Concordia Summit-ը՝ YoHealth-ը կրկին վերահաստատում է  իր նվիրվածությունը՝ համաշխարհային համագործակցության ընդլայնման համատեքստում ստեղծելով առողջ ապագա։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ դրանք հաշվարկելով և թույլ տալով փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։