ԱրարատԲանկի հովանավորությամբ կայացել է SIA 2025 մրցանակաբաշխությունը
ԱրարատԲանկի հովանավորությամբ «Իմփաքթ Հաբ Երևանի» տարածքում տեղի ունեցավ Social Impact Award Armenia (SIA) մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը ԱրարատԲանկի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող ինտենսիվ ինկուբացիոն ծրագրի եզրափակումն էր, որտեղ 8 սոցիալական ձեռնարկություններ ներկայացրեցին իրենց նորարար լուծումները՝ ուղղված սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծմանը։
«Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը հիշում է՝ երբ տարիներ առաջ մեկնարկել են Social Impact Award-ը, սոցիալական ձեռներեցության մասին հանրությունը, հատկապես երիտասարդությունը շատ քիչ էր տեղեկացված և շատ դժվար էր երիտասարդներին բերել սոցիալական ձեռներեցության ոլորտ։ «Հիմա արդեն, այս տարվա փորձը գնահատելով՝ կարող ենք ասել, որ այս առումով մենք շատ անելիք չունենք՝ երիտասարդներն արդեն հետաքրքրքված են և մեզնից պահանջվում է ապահովել գիտելիք և հմտություններ միայն։ Եվ այստեղ շատ կարևոր է ԱրարատԲանկի հետ ամուր համագործակցությունը, որի արդյունքում մենք հնարավորություն ունեցանք ապահովել ռեսուրսներ, որպեսզի երիտասարդները զարգացնեն իրենց գաղափարը, ճիշտ ձևով այն կառուցեն և կյանքի կոչեն»,- նշել է Գևորգ Պողոսյանը։
«ԱրարատԲանկն արդեն երրորդ տարին միջոցառման գաղափարական և ֆինանսական գործընկերն է՝ այս տարի ֆինանսավորելով ոչ միայն SIA մրցանակային ֆոնդը, այլ նաև ամբողջ ինկուբացիոն փուլը՝ ապահովելով թիմերի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Իհարկե, ոգևորված ենք արդյունքներով։ Կարևորելով սոցիալական ձեռներեցության երկարաժամկետ ազդեցությունը՝ ուրախալի է նաև այն փաստը, որ SIA ծրագիրը չի սահմանափակվում միայն Երևան քաղաքով, նրա ազդեցության տարածքն ավելի ընդգրկուն է․ ունենք իրենց բիզնես գաղափարները ներկայացնող մասնակիցներ Գյումրիից, Գորիսից, մեր երկրի այլ համայնքներից»,- նշեց ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։
Նորարար գաղափարները գնահատվեցին ժյուրիի կողմից, որը կազմված էր ԱրարատԲանկի, «Իմփաքթ Հաբ Երևանի» և ոլորտի մասնագետներից: Ժյուրիի քվեարկության արդյունքներով հաղթող են ճանաչվել երեք թիմեր` Bonel-ը, unmutED-ը և Zgayun Inclusive Books-ը, իսկ Minder-ը ճանաչվել է հաղթող համայնքային քվերակության արդյունքներով։ Բոլոր չորս հաղթող թիմերին շնորհվեց 1500 եվրոյին համարժեք մրցանակ և Սլովենիայում կայանալիք «Social Impact Award 2025» ամենամյա գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն:
Սոցիալական ձեռնարկատիրությունը ԱրարատԲանկի ԿՍՊ ռազմավարության առանցքում է, և ծրագրերի շարունակականությունն ապահովելով, բանկը կարևոր ներդրում է իրականացնում ինչպես երիտասարդ սերնդի նորարար գաղափարների զարգացման, այնպես էլ կարևոր խնդիրներին երկարաժամկետ և կայուն լուծումներ տալու նպատակով։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի