Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Փաշինյանը դժգոհում է, Ալիևը՝ թոզ փչում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը, փոխանցել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստանը, ըստ Բաղդասարյանի, վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։


«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել», - շեշտել է խոսնակը։

Նա հավելել է՝ ՀՀ-ում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։

Մինչ փաշինյանական իշխանությունը փորձում է խուսանավել «Զանգեզուրի միջանցքի» հարցում, Ադրբեջանի նախագահը երեկ էլ՝ թյուրքական երկրների ղեկավարները, կրկին խոսել են միջանցքի մասին՝ չարաշահելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

Ադրբեջանական Գաբալայում երեկ կայացել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, որի ընթացքում Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի բացումը վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր»։ Այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևն էլ հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքի շուրջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական կարևորություն ունեն։
«Այս քայլը զգալիորեն կուժեղացնի թյուրքական աշխարհը և տարանցման նոր հնարավորություններ կստեղծի», - նշել է կազմակերպության ղեկավարը։

Ուշագրավ է, որ նույն գագաթնաժողովում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը օգտագործել է հենց TRIPP տերմինը՝ զերծ մնալով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը կիրառելուց։ Ըստ էության, Ալիևն ու Բայրամովը դերաբաշխում են արել, որպեսզի թե՛ միջազգային հանրության աչքին թոզ փչեն, թե՛ իրենց ներքին հարցերը սպասարկեն։

Մարինե Մարտիրոսյան