Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Երրորդ և չորրորդ հանրապետության տարբերությունն այն է, որ 3-րդ հանրապետությունը հիմնվել է կnնֆլիկտի տրամաբանության վրա, 4-րդը՝ խաղաղության տրամաբանության վրա. Փաշինյան

Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն երրորդ հանրապետության և չորրոդ հանրապետության միջև: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութում, որը վերնագրել է՝ «Մի րոպե, մի բան ասեմ 4»:

«Երրորդ և չորրորդ հանրապետության տարբերությունն այն է, որ 3-րդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, 4-րդը՝ խաղաղության տրամաբանության վրա:

Երրոդ հանրապետությունում Սահմանադրության ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելն խիստ կասկածելի է, 4-րդ-ում՝ նման կասկած ընդհանրապես պետք է չլինի:

Երրոդ հանրապետությունում իշխանության պատկանելն ժողովրդին հարաբերական է և ֆորմալ, 4-րդ-ում՝պետք է լինի հստակ և անառարկելի:

Եվ ի վերջո, երրորդ հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, 4-րդը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների  հայրենիքն է և հայրենիք փնտրելու կարիք չկա»,-ասել է Փաշինյանը: