Գյումրու ընդդիմադիր քաղաքապետին ուզում են մեկուսացնել
Գյումրիում իրավիճակը կրկին թեժ է։ Ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը վստահ են, որ գործող իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել քաղաքապետի դեմ՝ ընդհուպ սպառնալով նրա կյանքին։ Խմբակցությունը նամակով դիմել է Հայաստանում հավատարմագրված 25 երկրների դեսպաններին՝ պնդելով, որ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար և հետապնդում են իրականացնում Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Ըստ խմբակցության՝ քաղաքական հալածանքն առավել թեժացավ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։
Հիշեցնենք՝ խորհրդարանում Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է Գյումրու քաղաքապետին դուրս շպրտել հանրային և քաղաքական կյանքից։ «Ես կարծում եմ, որ նման Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային կյանքից։ Ինչպե՞ս՝ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա», - խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Ու թեպետ նա նշում էր քաղաքական մեթոդների մասին, Վարդան Ղուկասյանն ու իր թիմը վստահ են, որ խոսքը ընդհուպ կյանքի վտանգ սպառնալու մասին է։
Իսկ այն, որ իշխանություններն իսկապես լուրջ հալածանքներ են սկսել, ակնհայտ է դառնում վերջին օրերի կատարվածից։ Հիշեցնենք, օրերս կանգնեցվել էր Վարդան Ղուկասյանի զրահապատ մեքենան, խուզարկություններ իրականացվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե Ղուկասյանը լիներ մեքենայում, նրան հենց տեղում ձերբակալելու էին։
Իշխանությունները փորձում են կալանավորել Վարդան Ղուկասյանին, նրա որդուն, ինչպես նաև առաջիկայում հալածանքներ են սկսելու Գյումրու այլ հայտնի և ազդեցիկ դեմքերի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը վստահ է, որ բավականին լուրջ խնդիրների է բախվելու հատկապես Գյումրիում, որը մշտապես ընդդիմադիր է եղել և այժմ էլ փորձում է հեռացնել ընդդիմադիր տրամադրված գործիչներին, որպեսզի վարչական, ֆինանսական և քրեական ռեսուրսներով ավելի հեշտ լինի որևէ արդյունք ցուցադրել Գյումրիում և Շիրակի մարզում։
Աննա Սարդարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ