Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Ամփոփվել է ԱրարատԲանկի հովանավորությամբ անցկացվող «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը

Ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվող «Այլագիր» կոդավորման մրցույթը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նախագծերից է, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Այս տարի մրցույթը, որի գլխավոր հովանավորն ԱրարատԲանկն էր, տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Երևանի և մարզերի ավագ դպրոցի աշակերտներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաները ներկայացրել են ավելի քան 150 հայտ, սակայն եզրափակիչ փուլ է անցել ընդամենը 16 հայտ։ Մասնակիցները՝ ուսուցիչների մենթորությամբ, ինտերակտիվ նախագծերի միջոցով վերհանել են զանազան խնդիրներ և առաջարկել լուծումներ։

Տաղանդների հայտնաբերումը, մասնագիտական ուղղորդումն ու Հայաստանում գիտահետազոտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նպատակներից են։  

ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը համոզված է, որ կրթական և մշակութային ծրագրերի ապակենտրոնացումը կարևոր դեր ունի մարզերի զարգացման համատեքստում«Այսօր այն բիզնեսները, որոնք գործում են տարբեր համայնքներում, ծառայություններ մատուցելուց զատ պարտավոր են այլ արժեքներ ստեղծել։ Այս տեսանկյունից ԱրարատԲանկը դիրքավորվում է որպես սոցիալապես պատասխանատու կառույց, որի սոցիալական պատասխանության ծրագրերի պորտֆելի շուրջ 50%-ը կազմում են կրթական ծրագրերը, որոնց շուրջ համագործակցում ենք տարբեր հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ»։

«Անտրոհուս» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավագ Սայանը նշել է, որ տարեցտարի ավելի մեծ զարգացում և աճ է տեղի ունենում աշակերտների շրջանում։

«Նրանք փորձում են լուծել հիմնախնդիրներ այսինքն, վերցնում են ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման հիմնախնդիրները կամ մեր երկրում իրենց համայնքի հետ կապված որևիցե հիմնախնդիր և փորձում գտնել այդ հիմնախնդրի լուծումը։ Եվ այստեղ կոդավորումը և ծրագրավորումը հանդես են գալիս ոչ թե որպես նպատակ, այլ միջոց»,- նշեց Ավագ Սայանը։  

Միջոցառումն ավատվեց մրցույթի երեք անվանակարգերի ամփոփմամբ՝ Տվյալների տեսապատկերում և վերլուծություն Snap! ծրագրով, Տվյալների տեսապատկերում և կանխատեսում Snap! ծրագրով և Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում Python ծրագրավորման լեզվով։

Մրցույթը նպատակ ուներ բացահայտել տաղանդներ, զարգացնել տարբեր հմտություններ և խրախուսել ակտիվ դպրոցներին ու ուսուցիչներին, իսկ ԱրարատԲանկը շարունակելու է աջակցել այն կրթական ծրագրերին, որոնք նպաստում են պատանիների ստեղծագործ մտքի զարգացմանը՝ նպաստելով նրանց երազանքների ու նպատակների իրականացմանը։ 

ԱրարատԲանկի և «Անտրոհուս» կրթական հիմնադրամի միջև համագործակցությունը մեկնարկել է 2024թ-ին, որի շրջանակում ԱրարատԲանկը աջակցել է «Գիտահեն» ծրագրի իրականացմանը՝ ապահովելով ուսուցիչների վերապատրաստումը և ֆինանսավորելով կոդավորման խմբակների գործունեությունը մեկ ուսումնական տարվա ընթացքում։

«Գիտահեն» խմբակներում ներգրավված ավելի քան 110 աշակերտ իրենց նախագծային ուսուցման ընթացքում լուծել են տվյալների կարևորության գնահատման, կարևոր և երկրորդային տվյալների տարանջատման, աղմկոտ տվյալների հայտնաբերման, առօրյա կյանքում այդ վերլուծությունների ճիշտ կիրառման և այլ խնդիրներ։ ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ «Գիտահեն» կոդավորման խմբակի ճարտարագետ-ուսուցիչները մասնակցել են խմբակների համար մշակված՝ ուսուցիչների վերապատրաստման հատուկ ծրագրին։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից