Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

ԶՊՄԿ-ն անցնում է արևային էներգիայի լայնածավալ կիրառման

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) իրականացնում է արևային էլեկտրակայաններից ստացվող վերականգնվող էներգիայի լայնածավալ օգտագործման ծրագիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Mining Armenia Forum ֆորումի շրջանակում, հայտնել է ԶՊՄԿ-ի առաջին փոխնախագահ Վարդան Ջհանյանը։

Նրա խոսքով՝ նման անցումն արդարացված է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական տեսանկյունից։ «Այսօր էլեկտրաէներգիայի ամենացածր ինքնարժեքը արևային կայաններինն է։ Կարծում եմ՝ 5-10 տարվա ընթացքում Հայաստանը կկարողանա աստիճանաբար փոխարինել գազի օգտագործումը էլեկտրաէներգետիկայում և անցնել վերականգնվող աղբյուրների՝ արևային էներգիայի կիրառմանը», — նշել է Ջհանյանը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արևային էներգիայի արտադրությունը աճել է 70,3 %-ով՝ կազմելով 927,2 միլիոն կՎտ·ժ։

Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունն է։ Այն շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրն ու առանձնակի ուշադրություն է դարձնում կայուն զարգացման հարցերին։ Կոմբինատը Հայաստանում միակ մշակող ձեռնարկությունն է, որը գործում է միջազգային չափանիշներին համապատասխանող ESG (բնապահպանություն, սոցիալական պատասխանատվություն և կորպորատիվ կառավարում) ծրագրի շրջանակում։ Արդեն երրորդ տարին անընդմեջ ձեռնարկությունը հրապարակում է իր կայուն զարգացման տարեկան հաշվետվությունը և հետևողականորեն իրականացնում սեփական «կանաչ» էներգետիկ ռազմավարությունը։

Գոհար Մաթևոսյան