Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Հասարակություն

Երևանում օտարերկրացուն նստեցրել են ավտոմեքենան, hարվածներ հասցրել, ստիպել, որ նրա որդին իրենց ուղարկած մարդուն փոխանցի 250 հազար դոլար

Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհամեդ Մ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, երբ գտնվել է Վարդանանց փողոցի 18/2 շենքի մոտ, իրեն են մոտեցել 4-5 տղամարդ, ովքեր քաշքշելով և հարվածներ հասցնելով նստացրել են իրենց ավտոմեքենան, որի համարները և մակնիշը չի հիշում և ավտոմեքենայի սրահում իր ծանոթ Մահդի Ն․-ն իր մոտ եղած դանակը ուղղել է դեպի իրեն և սպառնացել, որ կսպանի իրեն և ընտանիքի անդամներին, եթե չասի իր գումարների տեղը, այնուհետև իր մյուս կողմում նստած Մահդի Ա․-ն և ավտոմեքենայում գտնվող անձը, ում չի ճանաչել, սկսել են բռունցքներով հարվածներ հասցնել դեմքի և մարմնի տարբեր հատվածներին, զուգահեռ ստիպելով, որ ինքը զանգահարի որդուն, որպեսզի նա իր գումարները փոխանցի իրենց կողմից ուղղարկված անձին, որից հետո իր տուն բարձրացած անձին որդին փոխանցել է 250 հազար դոլար, ինչից հետո կրկին սպառնալիքների ազդեցության տակ փոխանցել է 50 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ։

Ըստ տղամարդու, այդ ամենից հետո Մահդի Ա․-ի հետ բարձրացել է իր բնակարան, որտեղ վերջինս սպառնացել է, որ եթե կատարվածի մասին հայտնեն ոստիկանություն կվերացնեն իրեն և ընտանիքի անդամներին և տվել 5 հազար դոլար ասելով, որ շտապ վերադառնան Իրան։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Մահդի Ն․-ի, Մահդի Ա․-ի և մյուս անդամների ամբողջական տվյալները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։