Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

«Այստեղ է բաբախում հայության սիրտը». Աբրահամ Հովեյանը շնորհավորել է հայերին Երևանի 2807-ամյակի կապակցությամբ

2025 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանը նշում է իր հիմնադրման 2807-ամյակը:

«Ավանդական Քաղաքի օրը, ինչպես միշտ, աշխարհով մեկ ցրված հայ ժողովրդի համար կդառնա ոչ միայն անկեղծ ուրախության ու իսկական, այլ ոչ թե կեղծ հպարտության առիթ, այլև հիշեցում՝ իրենց արմատների, հայրական օջախի, հայրենիքի ու նախնիների մասին, ովքեր հնագույն ժամանակներում կառուցել են Էրեբունի բերդաքաղաքը Արարատ լեռան ստորոտին՝ հեքիաթային հովտում: Եվ պաշտպանել են այն թշնամու հրոսակներից», - ասվում է Տյումենի մարզի հայերի միության ղեկավար և Ռուսաստանի վաստակավոր շինարար Աբրահամ Հովեյանի շնորհավորական ուղերձում:

«Սիրելի՛ երևանցիներ, Հայաստանի մայրաքաղաքի պատվարժան հյուրեր և հեռվում ապրող միլիոնավոր հայեր՝ սա մեր ընդհանուր տոնն է, ընդհանուր՝ բոլորի համար, ովքեր սիրում են վարդագույն տուֆից կառուցված այս քաղաքը: Բարեբախտաբար, Երևանի հանդեպ սերը հասանելի է բոլորին՝ անկախ ազգությունից կամ հեռավորությունից: Ինչպես նաև հնարավորությունը՝ գալու Երևան, այցելելու ընտանիքին և ընկերներին, կառուցելու նոր տուն կամ վերականգնելու իրենց նախնիների տները: Երևանը բաց է բոլոր երկրների քաղաքացիների համար, ովքեր խաղաղություն և բարեկեցություն են ցանկանում Հայաստանին: Հաճելի է, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է, թե որքան կարևոր է հայության համար իրենց հայրենիք ու հայրենի քաղաք ազատորեն այցելելու հնարավորությունը:

Երևանն այսօր ժամանակակից և զարմանահրաշ քաղաք է՝ հարուստ պատմությամբ, յուրահատուկ ճարտարապետությամբ և ջերմ հյուրընկալությամբ: Այն շարունակում է ոգեշնչել և ուրախացնել մեզ ամեն օր: Այստեղ է բաբախում հայության՝ կյանքով լեցուն սիրտը: Երևանը՝ իր թանգարաններով և թատրոններով, նաև մեր ավանդույթների ու պատմության պահապանն է:

Մենք պետք է ոչ միայն սիրենք, այլև պաշտպանենք, կառուցենք և գեղեցկացնենք Երևանը: Հայտնի է, որ Ռուսաստանում ապրող հայերը կենսական դեր են խաղում հայկական մեգապոլիսի տնտեսական կայունության պահպանման, իրենց ընտանիքներին աջակցելու և ներդրումներ ապահովելու գործում: Սա չպետք է մոռանալ: Եկեք միասին հոգ տանենք մեր քաղաքի մասին, որպեսզի այն ապագա սերունդների համար մնա նույնքան գեղեցիկ և հյուրընկալ:

Թող այս օրը դառնա մեր քաղաքի միասնության և հպարտության խորհրդանիշ։ Թող որ Երևանը բարգավաճի, իսկ նրա փողոցները լցվեն ծիծաղով ու ուրախությամբ:

Տոնդ շնորհավո՛ր, Երևա՛ն»,– ասված է ուղերձում։