«Սամվել Կարապետյանի կալանքի պատճառը վարչապետի վախերն են». Ամստերդամը դիմելու է ԵՄ-ին, որ դատապարտեն ՀՀ–ին
Սամվել Կարապետյանի դեմ այս գործը ոչ միայն հասցնելու ենք միջազգային ատյաններ, նաև բոլոր նրանց ականջին, որոնք ազդեցություն ունեն այս կառավարության վրա, որպեսզի նրանք ազատեն քաղաքական բանտարկյալներին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14–ին, հրավիրված ասուլիսին հայտարարեց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։
«Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերի հետևից է ընկել, մեկը՝ Ռուբեն Վարդանյանն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանը։
Բոլորը պետք է իրենց հարց տան, թե ինչու է Սամվել Կարապետյանը Հայաստանում նստած, մարդ՝ ով բացարձակապես անմեղ է»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այն ժամանակ, երբ գտնվել է Հայաստանում իր հոր քառասունքին մասնակցելու համար։
«Դա որևէ քաղաքական ակցիա չէր։ Ելնելով խոսքի համատեքստից, պարզ է, որ Կարապետյանի մտքով անգամ չէր անցել ակնարկել կառավարության տապալման մասին»,-ասաց Ամստերդամը՝ նաև նշելով, որ Փաշինյանը և իր աշխատակազմի ղեկավարն իրենց վիրավորական արտահայտություն են թույլ տալիս։
Ըստ միջազգային փաստաբանի՝ այս ամենի պատճառն իրեն շատ անապահով զգացող վարչապետի վախն է, ով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում թե՛ հանրության, թե՛ եկեղեցու նկատմամբ, պարբերաբար հանդես է գալիս ֆեյսբուքյան ուղերձներով՝ վիրավորական արտահայտություններով. «Պարոն Կարապետյանը քրեական գործով անգամ վկա հանդես չի եկել, մեկ էլ հանկարծ, իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որը կրոնական ծեսի է մասնակցում իր հոր հիշատակին և բիրտ ռեժիմի կողմից նրան բանտարկում են»։
Փաստաբանը հայտարարեց, որ ՀՀ-ն զբաղվում է քաղաքական բանտարկյալներ պահելով․ «Մենք ԵՄ-ին ենք դիմելու՝ պահանջով, որ ՀՀ-ին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ պահելու համար։
ՄԻԵԿ-ի 9-րդ հոդվածն է խախտված՝ դավանանքի ազատության վերաբերալ, 10-րդ հոդվածը՝ արտահայտման իրավունքն է և 18-րդ հոդվածը՝ քաղաքական հիմքն է դրված, նաև անհամաչափ պատժի կիրառումը»,- նշեց փաստաբանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ