Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Օրենքի պահանջ. բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է էլեկտրոնային ստորագրվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Օրենքի պահանջ. բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է էլեկտրոնային ստորագրվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված է «Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։

Նախագծով սահմանվում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և գործող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ընդունված և գործող աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կանոնները։

Գործատուները պարտավոր են 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, թվային համակարգ մուտքագրել բոլոր գործող պայմանագրերը և համապատասխան անհատական ակտերը՝ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ։

Թվային մուտքագրման կարգը

Գործատուն (կամ նրա ներկայացուցիչը) մուտք է գործում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ» և լրացնում անհրաժեշտ դաշտերը՝ մուտքագրելով աշխատանքային պայմանագրերը կամ աշխատանքի ընդունման իրավական ակտերը։

Մուտքագրված տվյալների հիման վրա կազմված փաստաթուղթը ստորագրվում է գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որից հետո այն արտացոլվում է ՊԵԿ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ»-ում։

Համակարգը ինքնաշխատ ծանուցում է ուղարկում աշխատողի էլեկտրոնային հասցեին, որից հետո աշխատողը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է իր պայմանագիրը։

Աշխատողները պետք է ստորագրեն պայմանագրերը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը համակարգ կիրականացվի «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները մուտք կկատարեն՝ օգտագործելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և ՊԵԿ-ի տրամադրած մուտքանուն-գաղտնաբառը։

Քաղաքացիները կկարողանան օգտագործել իրենց նույնականացման քարտում առկա կամ բջջային էլեկտրոնային ստորագրությունը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ այլ տեսակի էլեկտրոնային ստորագրություններ (օրինակ՝ CoSign):

Պայմանագրի պարտադիր լրացվող դաշտերը

Թվային համակարգում աշխատանքային պայմանագիր մուտքագրելիս պարտադիր է լրացնել մի շարք դաշտեր, այդ թվում՝

պայմանագրի համարը, կնքման վայրը և ամսաթիվը,
գործատուի ՀՎՀՀ-ն և անվանումը,
աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ տեղեկանքի համարը,
աշխատանքի վայրը, հաստիքը և աշխատանքային գործառույթները,
հիմնական աշխատավարձի չափը և վճարման ձևը,
պայմանագրի տեսակը (որոշակի կամ անորոշ ժամկետով),
արձակուրդի տևողությունը, աշխատանքային ժամերի ռեժիմը,
կողմերի ծանուցման եղանակները և պայմանագրի հավելվածների մասին նշումը։

Այս դաշտերի մեծ մասը պարտադիր լրացման ենթակա է, և համակարգը չի ընդունի պայմանագիրը՝ առանց այդ տեղեկությունների։

Եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով, ապա նշված դաշտերը լրացվում են այդ ակտում, և աշխատողի ստորագրությունը տվյալ դեպքում պահանջվող չէ։

Տվյալների համադրություն և ստուգում

Թվային համակարգը ինքնաշխատ համադրում է մուտքագրված պայմանագրերի տվյալները վարձու աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկությունների հետ։

Անհամապատասխանության դեպքում գործատուն պետք է իրականացնի համապատասխանեցում կամ ստանա համակարգից զգուշացում՝ օրինակ, եթե աշխատանքի մեկնարկի ամսաթիվը չի համընկնում գրանցման հայտում նշված տվյալների հետ։

Հատուկ դրույթներ պետական մարմինների համար

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պայմանագրերը, ինչպես նաև պետական մարմինների ներգրաված փորձագետների պայմանագրերը, ինքնաշխատ կերպով կփոխանցվեն թվային համակարգ՝ փոխգործելիության հարթակի միջոցով։

Այս դրույթը վերաբերում է նաև հանրային պաշտոններ և ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, որոնց անձնական գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով։