Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

Մի դրամի ուժը, Իմ անտառ Հայաստանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուշագիր կնքեցին

Ինչպես հայտնի է՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն է իր բացառիկ ու հատկանշական «Սիմֆոնիկ անտառ» ծրագրով։ Անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանինն է, և Սիմֆոնիկն այս յուրօրինակ կերպով է նշում իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։

Այս տպավորիչ ու հիշարժան իրադարձությունից առաջ գործընկերներն IDBank-ի հարկի տակ ստորագրեցին համագործակցության հուշագիրը։

Համագործակցության արդյունքում մեր երկրում կստեղծվի նոր անտառ, որը կդառնա կյանքի շարունակականության ու արվեստի հավերժականության խորհրդանիշը։ Անտառտնկման գործընթացն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։ 

«Անտառ ստեղծելը տասն անգամ ավելի դժվար է, քան տասհարկանի շենք կառուցելը։ Այս համագործակցությունը շատ սիմվոլիկ, բայց շատ լավ գաղափար է, և մենք շատ ուրախ ենք այս ամենի մասը կազմելու համար», - նշում է «Իմ անտառ Հայաստան» հասարակական-բնապահպանական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար սա կարևոր պահ է՝ իրականություն է դառնում մի գաղափար, որի շուրջ երկար է խորհել․ «Շատ ուրախ եմ, որ իմ շատ լավ ընկերները՝ IDBank-ը և Իդրամը, միացան այս գաղափարին, որովհետև «Սիմֆոնիկ անտառ» ասվածը շատերի մոտ հարցեր էր առաջացնում, բայց շուտով անտառը կլինի և մարդիկ կտեսեն, թե ինչպես կարող է անտառը սիմֆոնիկ նվագախմբի պատկերով լինել»։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է․ «Մի դրամի ուժի» գաղափարն այն է, որ նույնիսկ ամենափոքր մասնակցությունը կարող է մեծ փոփոխություն բերել։ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ ունենք կյանքի կոչված մի քանի հրաշալի համագործակցություն, որոնց արդյունքում Հայաստանում տնկվել է ավելի քան 30 000 ծառ։ Այս անգամ ծառեր ենք տնկելու «Սիմֆոնիկ անտառում»՝ ի նշանավորումն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ համերգաշրջանի։ Շատ ուրախ ենք, որ մասն ենք կազմում այս չափազանց գեղեցիկ, կարևոր ու հիշարժան իրադարձության, որովհետև «Սիմֆոնիկ անտառը» համատեղում է ոչ միայն բնությունն ու դասական երաժշտությունը, այլ նաև հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է միավորել կարևոր գաղափարներ, որոնց արդյունքում շահելու են մեր սերունդներն ու մեր հայրենի բնությունը։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի համար գաղափարն ինքնին հրաշալի է և այն, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ անտառում ավելանալու է շուրջ 6000 ծառ՝ խոսում է ոչ միայն բնապահպանության, այլ նաև հանրային պատասխանատվության ու միասնականության կարևորության մասին․ «Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ներդրված դրամ, յուրաքանչյուր տնկված ծառ, յուրաքանչյուր քայլ դեպի կանաչ Հայաստան ունի երկարաժամկետ ազդեցություն»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին նվագախումբը, ի նշանավորումն նոր անտառի հիմնադրման, ունենալու է համերգ, որի հովանավորը ևս IDBank-ն է։ Հանդիսատեսը, գնելով տոմս, տնկում է ծառ «Սիմֆոնիկ անտառում»: Յուրաքանչյուր գնված տոմս դառնալու է առնվազն մեկ ծառ։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ