Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են շուրջ 11,5 կիլոգրամ թմրամիջոց. չորս անձ կալանավորվել է (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ համատեղ։
Ըստ տեղեկության՝ իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութ էր ներկրվելու Հայաստան:
Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցեցին նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, Քննչական կոմիտեի ու Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ:
Հոկտեմբերի 11-ին ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ և 39-ամյա մի օտարերկրացի:
35-ամյա տղամարդու և օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվեցին քննչական վարչություն:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվեց երեք փաթեթ` ընդհանուր 8 կիլոգրամ 370 գրամ քաշով: Դրանից հինգ կիլոգրամը մեթամֆետամինի, երեք կիլոգրամ 370 գրամը` մարիխուանայի նմանվող զանգվածներ էին: Եվ սա դեռ ամբողջը չէր:
Շարունակելով օպերատիվ տեղեկության իրացումը, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ նախաքննական մարմին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդ:
Արդեն հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող երկու կիլոգրամ հիսուն գրամ զանգվածով փաթեթ:
Բոլորն էլ կալանավորվեցին:
Հոկտեմբերի 12-ին, դարձյալ դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած` Էջմիածնում գտնվող քոթեջում. հայտնաբերվեցին 238 գրամ հերոինի, 144 գրամ ափիոնի և 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին