Իոաննիսյանը և քաղ․ հասարակության իր գործընկերները Նիկոլ Փաշինյանի կամակատար գործիքներն ու պրոպագանդիստներն են
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում կիսվել է Կարպիս Փաշոյանի գրառմամբ․
Շաբաթներ առաջ Դանիել Իոաննիսյանը ինձ մեղադրում էր Ռուսաստանից ֆինանսավորվելու մեջ և խոստանում ապացույցներ ներկայացնել։ Իմ մասով ապացույցներ չկան, փոխարենը արդեն իսկ անհերքելի ապացույցներ կան, որ Իոաննիսյանը և քաղ․ հասարակության իր գործընկերները Նիկոլ Փաշինյանի կամակատար գործիքներն ու պրոպագանդիստներն են։ Իրավականության կեղծ քողի ներքո Իոաննիսյանը պարբերաբար հաղորդումներ է տալիս իրավապահ կառույցներին, ինչից հետո պատժիչ համակարգը անցնում է գործի՝ տեռորի ենթարկելով Հայ եկեղեցու ներկայացուցիչներին և Փաշինյանի հակառակորդներին։ Թո՛ղ հանրությունը իմանա, որ Արագածոտնի թեմի առաջնորդի և քահանների հետապնդման ետևում կանգնած է հենց Իոաննիսյանը, ավելի շուտ նրա բոլշևիկյան «նավոդկան»։
Ահա այսպիսի քաղ․ հասարակություն ունենք մենք, որը մաքրվելու և առողջանալու պետք ունի։ Իսկ դրա համար էլ Հայաստանին օտարերկրյա գործակալների մասին օրենք է անհրաժեշտ ու շատ հրատապ։ Թե չէ նույն կառույցները անօրինականություն և հետապնդումներ են նախաձեռնում, հետո լեգիտիմացնում դրանք ու միջազգային ատյաններում խոսում հայկական դեմոկրատիայի մասին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ