ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը
ԱրարատԲանկը շարունակում է ավելի քան երկու տարվա համագործակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ այս անգամ ուղղված հայ գրավոր ժառանգության անվտանգության ապահովմանն ու պահպանմանը։
ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ արդիականացվել են Մատենադարանի տեսահսկման և անվտանգային համակարգերը։ Այդ համակարգերը կապահովեն Մատենադարանում պահվող հայերեն և օտարալեզու բացառիկ ու արժեքավոր ձեռագրերի, Մատենադարանի այցելուների, զբոսաշրջիկների, գիտաշխատողների և աշխատակիցների անվտանգությունը։
Ինչպես անցած տարի, այս տարի ևս ԱրարատԲանկը համաֆինանսավորում է «Հիշողության կերպարանքները» ամենամյա գիտագործնական սեմինարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եվրամիության հետ համատեղ։ Այս տարի անցկացվում է թվով 14-րդ սեմինարը, որին մասնակցում են 18 երկրից 25 մասնագետ, այդ թվում՝ հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների ներկայացուցիչներ։
«Ֆինանսական աջակցությունն ունի երկուստեք նաև բարոյական նշանակություն, որովհետև, իսկապես, Մատենադարանն այն հաստատությունն է, միջազգային հնչեղության ու վարկանիշի այն կառույցն է, որը ենթադրում է համահայկական մասնակցություն, ներգրավվածություն, որովհետև սա մեր անձնագիրն է դեպի քաղաքակրթական աշխարհ»,- նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։
«Ի պատիվ մեզ՝ բոլորս կարողանում ենք ազգային արժեքներին միտված ծրագրեր իրականացնել, և այսօր բոլորիս համար շատ ուրախալի օր է, քանի որ 14-րդ գիտագործնական միջազգային սեմինարը, որն անցկացվում է Մատենադարանում, միջազգային մեծ նշանակություն ունի»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
«Այս հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ մենք այսօր խոսում ենք սեմինարի գնալով մեծացող աշխարհագրության, ընդլայնվող միջազգային համագործակցության մասին»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մատենադարանում պահվող գիտելիքի և պատմական ժառանգության հարստության գիտակցումն է, որ ընդգծում է ազգային սահմաններից անդին մշակութային պահպանության համընդհանուր կարևորությունը` ընդգծելով բոլորիս համատեղ պատասխանատվությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ
Վացլավ Շտերբան։
Իր բացման խոսքում Մատենադարանի տնօրենը նշեց, որ ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն էր, որ սկսեց համագործակցել Մատենադարանի հետ: Արա Խզմալյանը ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանին շնորհեց «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալ։
«Մենք սահմանել ենք «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալը, որը տրվում է Մատենադարանի գործունեության մեջ բացառիկ կարևորության դերակատարություն և ներդրում ունեցող կազմակերություններին և անհատներին, և տնօրենության որոշմամբ այսօր ԱրարատԲանկին շնորհվում է «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալը»,-նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։
Գիտագործնական սեմինարի բացման արարողությունից հետո Մատենադարանի թանգարանում տեղի ունեցավ ԱրարատԲանկի անունը Պատվո կամարին ոսկե տառերերով հավերժացնելու հանդիսավոր արարողությունը։
Հիշեցնենք, որ դեռեւս 2024թ․-ին ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծվել և վերազինվել է Մատենադարանի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, ինչպես նաև համաֆինանսավորել է «Հիշողության կերպարանքները» ամենամյա 13-րդ գիտագործական սեմինարը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի