Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Խաղաղություն Գազայում, խայտառակություն Շարմ էլ Շեյխում. ինչպես էր վարչապետը փնտրում «կադր», այլ ոչ թե փոխզիջում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ստորագրվեց Գազայի շուրջ խաղաղության համաձայնագիր։ Միջոցառմանը ներթափանցեց ուրիշների տոնակատարություններին մասնակցելու մեծ սիրահար Փաշինյանը, իհարկե, Հայաստանի պետբյուջեի հաշվին։

Իրականում, տեսականորեն այս այցը կարող էր օգտակար լինել Հայաստանի համար։ Վարչապետը հնարավորություն ունեցավ տեսնելու, թե ինչ տեսք ունի իսկական խաղաղության գագաթաժողովը, ոչ թե բեմադրվածը։ Եվ հասկանալու, որ նման գագաթաժողովների արդյունքները կարող են լինել փոխզիջումային, այլ ոչ թե միակողմանի զիջումները, ինչպես այն, ինչին գնաց Հայաստանը:

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն առաջարկում է՝ «փոխադարձություն» և «խաղաղություն» բառերի իմաստը հասկանալու համար դիտարկել Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագրի պայմանները։ Այնտեղ նշված է՝ Իսրայելը ազատում է Գազայի սեկտորի 47 %-ը, ՀԱՄԱՍ-ը վերադարձնում է ողջ մնացած պատանդներին և զոհվածների մարմինները, Իսրայելն ազատում է 2000 պաղեստինցի բանտարկյալ, Գազայի բնակչությանը տրվում է վերադարձի իրավունք, իսկ մինչ այդ տարածքը ժամանակավորապես կառավարելու է միջազգային կոմիտեն, մինչև կատարվում են Պաղեստինի ինքնավարության համար նախատեսված բարեփոխումները։ Ու ևս մի շարք կետեր, որոնք մանրամասն կարգավորում են տարածաշրջանի կայունացման գործընթացը։

Այս փաստաթուղթը պրոֆեսիոնալ դիվանագիտության արդյունք է։ «Ովքե՞ր են այդ բանակցողները։ Գուցե խնդրենք պաղեստինցիներին կամ իսրայելցիներին՝ ժամանակավորապես մեկը մեզ տրամադրե՞ն», – ասում է քաղաքագետը։ Դժվար է չհամաձայնել։

Խաչիկյանն առաջարկում է համեմատել պաղեստինյան խաղաղության հռչակագիրը Վաշինգտոնում Փաշինյանի ստորագրած թղթի հետ: «Ինչպե՞ս են իրենց զգում հիմա հայերը՝ Բաքվի բանտերում, լքված ու դավաճանված իրենց կառավարության կողմից։ Նրանց ազատել փորձող կա՞։ Ինչպե՞ս են իրենց զգում 120000 փախստականները Արցախից. արդյոք նրանց տրվե՞լ է հայրենիք վերադառնալու իրավունք, ինչպես պաղեստինցիներին։ ԱՄՆ-ը հայտարարե՞լ է, որ երաշխավորում է խաղաղություն հայերի համար, ինչպես արեց պաղեստինցիների ու իսրայելցիների դեպքում։ Կլինե՞ն միջազգային խաղաղապահ ուժեր հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես Գազայում: Ով ուզում է հասկանալ «փոխադարձություն» բառի իմաստը, թող տեսնի, թե ինչպես է դա արվում։ Ոչ թե միակողմանի զիջումներ ու նվաստացումներ, այլ փոխզիջումներ. ես՝ քեզ, դու՝ ինձ», – ամփոփում է նա։

Ցավոք, Փաշինյանը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողով գնաց ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետների փորձը ուսումնասիրելու համար։ Նրա նպատակը ուրիշ էր՝ մոտենալ Թրամփին, որ հետո Հայաստանում իշխանամետ մեդիան աղմկի նրանց «հատուկ» հարաբերությունների մասին։ Եվ հասավ իր նպատակին՝ մոտեցավ, բռնեց Թրամփի ձեռքը, երկար ու համառորեն սեղմեց։ Մինչ միջոցառման ավարտը նորից «բռնացրեց» նրան՝ այս անգամ որոշելով ներկայանալ. «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ։ Շնորհակալ եմ Ձեզ, Աստված օրհնի Ձեզ»։ Հավանաբար, այդ պահին աշխարհի բոլոր հայերը, անկախ նրանից՝ քվեարկել էին ՔՊ-ի օգտին, թե ոչ, ամոթից գետինը մտան։ Ինչպես մեկնաբանեց մեկը, Շարմ էլ Շեյխում Փաշինյանի վարքագիծը «աննկարագրելի, բյուրեղյա, տիեզերական ինքնանվաստացման ակտ էր»։

Միևնույն ժամանակ չէ էլ հասկացվում, թե ինչու էր Փաշինյանը այդքան փայլում՝ շնորհակալություն հայտնելով Թրամփին. թերևս նոր լուսանկարների ուրախությունից։ Թրամփը, եթե հիշատակել է Հայաստանի անունը (որը չի հիշում), ապա միայն նվաստացուցիչ տոնով. Հայաստանի և Ադրբեջանի միջև արյունալի հակամարտությունը նա անվանել է «փոքրիկ պատերազմ», իսկ Փաշինյանին՝ «այն մյուս տղան» և «Ալիևի հայրենակից»։ Ալիևին նա գովել է որպես ուժեղ առաջնորդ և հավելել. «Լավ է նրա հետ չառնչվել»։

Փաստացի, նա գովել է Ադրբեջանի նախագահին՝ հայերի նկատմամբ հաղթանակի, ավտորիտարիզմի և Ղարաբաղի հարցը ուժով ու էթնիկ զտմամբ լուծելու համար։ Փաստացի, Փաշինյանը նրան շնորհակալություն է հայտնել միայն սոցցանցերի համար կոնտենտ ապահովելու համար։

Ի դեպ, զվարճալի մանրամասնություն: Սկզբում Փաշինյանը լուսանկարները մակագրել էր. «Կարճ զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»։ Բայց հետո, հասկանալով, որ «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ»-ը նույնիսկ «կարճ զրույց» չէ, նա խմբագրեց իր գրառումը։ Բայց հենց այդ մղումը՝ պարծենալ զրույցով, որը չի եղել, ինչպես պատանի աղջիկը՝ աստղի հետ երևակայական սիրավեպով, շատ բան է ասում Հայաստանի վարչապետի մասին։ Նա պարզապես խղճալի տեսք չունի։ Իսկապես խղճալի է։

Պետք է գիտակցել՝ մեր երկրի ղեկին կանգնած է մարդ, որը պատրաստ է հանձնել Սյունիքի էքստերիտորիալ միջանցքը՝ Թրամփի հետ լուսանկարի համար, որը նրան ճանաչել չի ուզում։ Եվ պատրաստ է ոչ միայն ինքն իրեն նվաստացնել, այլ նաև ամոթով պատել ամբողջ Հայաստանը՝ Թրամփի հետ երկրորդ լուսանկարի համար։ Իսկ ինչի՞ն է նա պատրաստ երրորդ լուսանկարի համար։ Եկեք այլևս թույլ չտանք, որ նա ստեղծի իր համար ֆեյսբուքյան կոնտենտ՝ Հայաստանի հաշվին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում